ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԼՈՖԹ» ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 8-ին այցելել է «Սիթի-մոբիլ» և «Մարկետ» ընկերությունների գրասնեյակներ, ինչպես նաև այս երկու ընկերությունների գործունեության արդյունքում ստեղծված «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի բացման արարողության շնորհանդեսին։

Նախագահը շրջայց է կատարել ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների և թվայնացված համակարգերի վրա հիմնված «Սիթի-մոբիլ» և «Մարկետ» ընկերությունների երևանյան մասնաճյուղերի գրասենյակներում, ծանոթացել վերջիններիս բիզնես գործառույթներին և գործունեությանը, աշխատանքային պայմաններին ու իրականացված ներդրումներին:

Բազմաֆունկցիոնալ՝ մշակութային, կրթական, ինքնազարգացման, հանգստի և ժամանցի համար ստեղծված և տեխնիկապես ու անհրաժեշտ այլ միջոցներով հագեցած «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում նախագահը շրջել է բոլոր ֆունկցիոնալ գոտիներով՝ ծանոթանալով կենտրոնի հնարավորություններին։

Նշենք, որ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնն ստեղծելու գաղափարն ի սկզբանե ուղղված է եղել երկու ընկերությունների աշխատակիցների հանգիստը, ժամանցը, հավելյալ կրթությունը ապահովելու համար։ Այնուհետև գաղափարն ընդլայնվել է, կենտրոնի ֆունկցիոնալ գործառույթները՝ ևս։

Այժմ կենտրոնը հանրային տարածք է, որտեղ յուրքանչյուրը կարող է կազմակերպել իր հանգիստը, ինտեգրվել առողջ ապրելակերպին նպաստող միջոցառումներին, մասնակցել, ինչպես նաև նախաձեռնել համերգներ, կինոդիտումներ, քննարկումներ, սեմինարներ և այլ նմանատիպ իրադարձություններ։

Այս ամենի կազմակերպման համար «Լոֆթ»-ը հագեցած է բազմապիսի տեխնիկական միջոցներով, ժամանակակից/դասական համաշխարհային և հայկական գրականությամբ և այլ նմանատիպ միջոցներով, որոնք բազմապիսի նախաձեռնությունների և ինտեգրման հնարավորություն կտան։

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել