Արվեստը երեխաների աչքերով. դասընթաց

Ապրիլի 13-ին՝ ժամը 16։00-ին, «Լոֆթ Երևան»-ի «Մայրիկների ակումբ»-ի շրջանակներում տեղի ունեցավ «Արվեստը երեխաների աչքերով» խորագրով սեմինար։

Նկարչուհի Անուշ Սիմոնյանը մեկնարկեց մի նոր նախագիծ, որի նպատակն էր ծնողների և իրենց փոքրիկի համատեղ կապն ավելի ամրապնդել և տեղափոխել նրանց արվեստի ստեղծագործական ու կախարդական աշխարհ: Ծնողներն իրենց երեխաների հետ միասին հնարավորություն ունեցան նկարել, բացահայտել իրենց բալիկի ներաշխարհը, հասկանալ, թե նա ինչ գույներով է ընկալում միջավայրն ու երևույթները:

Դասընթացը նախատեսված էր 0-99 տարեկան երեխաների և ծնողների համար։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել