Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

Հանրային կարծիքի թվաբանությունը

Փետրվարի 28-ին, ժամը 19:00-ին, «Լոֆթ Երևան»-ում կայացավ «Հանրային կարծիքի թվաբանությունը» թեմայով զեկուցումը։ Բանախոսներն էր Ժաննա Անդրեասյանը։ Զեկուցմանը հետևեց քննարկում:

Անկախությունից հետո տեղական ակադեմիական որոշ շրջանակներ փորձում էին սոցիոլոգիա եզրը հայալեզու դարձնել՝ ընկերաբանություն անվան տակ՝ առավելապես հղվելով արևմտահայ իրականության մեջ հանրայինի հոմանիշ ընկերայինը դիտելու մոտեցմանը, ինչպես ընկերային կյանք։ Այս փորձը լայն շրջանառություն չստացավ։ Եթե նորից ձեռնարկվեր սոցիոլոգիայի հայացումը, կարելի էր առաջարկել սոցիոլոգիայի փոխարեն թվաբանություն եզրի կիրառությունը՝ հենվելով առկա պրակտիկաների զգալի մասի վրա։ Այդուհանդերձ, սա անհեթեթ մի առաջարկ չէր լինի, այլ թերևս ավելի մոտեցներ մեզ հասարակական ուսումնասիրության այն ավանդույթին, որ ծագել է դեռևս 17-րդ դարում Անգլիայում և կոչվում է քաղաքական թվաբանություն։

Հանրային կարծիքի խնդրականացման փաստարկները ելնում են նաև նրանից, որ այդ կարծիքը թիվ է՝ արտահայտելի է թվային եղանակով։ Հնարավո՞ր է արդյոք այն հանրային կարծիքի գոյությունը, որը թվաբանություն չէ։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել