«Ինքնորոշում» նախագիծ. հոգեբանություն

Ապրիլի 30-ին՝ ժամը 19։30-ին, «Ինքնորոշում» նախագծի շրջանակներում «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ հերթական հանդիպումը։ Այս անգամ օնլայն քննարկման արդյունքում ընտրվել էր հոգեբանի մասնագիտությունը։

Հոգեբանն այն մասնագետն է, ով ուսումնասիրում է մարդու ներաշխարհը,
նրա հոգեկան կառուցվածքն ու շրջապատող հասարակության հետ կապը։ Որպես մասնագետ՝ նրա նպատակն է աջակցել մարդուն վերապրել և շտկել սեփական ծանր ապրումները, վերականգնել ներքին հավասարակշռությունը։ Հոգեբանի օգնությամբ մարդը հնարավորություն է ունենում դիտարկել կյանքը նոր տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում հյուրընկալեցինք ոլորտի լավագույն մասնագետներից երեքին՝ Դավիթ Գևորգյան, Ինգա Հարությունյան և Արման Բեգոյանին։

Հանդիպումը վարեց «Լոֆթ Երևան»-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել