Փոխանցելի հմտությունների զարգացումը դպրոցում. սեմինար

Ապրիլի 5-ին՝ ժամը 19։00-ին, «Լոֆթ Երևան-ում տեղի ունեցավ «Փոխանցելի հմտությունների զարգացումը դպրոցում» խորագրով սեմինար։

Սեմինարի ընթացքում քննարկեցինք փոխանցելի հմտությունների զարգացման անհրաժեշտությունը, համալսարանների և գործատուների պահանջները և փոխանցելի հմտությունների զարգացումը միջազգային կրթական համակարգերում։

Սեմինարը նախատեսված էր ավագ դպրոցի աշակերտների, ուսանողների, ծնողների, դասավանդողների և կրթությամբ հետաքրքրվողների համար։

Սեմինարը վարեց «Հայաստանի Բրիտանական դպրոց»-ի ակադեմիական տնօրեն Աշոտ Աբրահամյանը։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել