Պոպուլիստական դիսկուրսը և հակաժողովրդավարական պրոպագանդան ՀՀ-ում

Ապրիլի 18-ին` ժամը 19:00-ին,  «Լոֆթ Երևան»-ում կայացավ «Պոպուլիստական դիսկուրսը եւ հակաժողովրդավարական պրոպագանդան Հայաստանում» թեմայով զեկուցում։ Բանախոսը քաղաքագետ Էդգար Վարդանյանն էր։ Զեկուցմանը հետևեց նաև քննարկում:

Վերջին շրջանում հայաստանյան մեդիա տիրույթի քաղաքական սեգմենտում պոպուլիզմը դարձել է ամենա հաճախ օգտագործվող բառերից մեկը: Սակայն, մեր դիտարկումները, որքան էլ զարմանալի չթվա, ցույց են տալիս, որ պոպուլիզմի մասին Հայաստանում տարածում գտած գերիշխող պատկերացումները չեն համապատասխանում ակադեմիական գրականությունում, համաշխարհային մեդիայում հանդիպող պոպուլիզմ հասկացության գերիշխող նշանակությանը: Այս առումով, զեկույցի հատկապես առաջին հատվածը պոպուլիզմի մասին հայաստանյան դիսկուրսում հստակություն, որոշակի շտկումներ մտցնելու մի յուրօրինակ փորձ է:
Միջոցառման ժամանակ ներկայացվելու է «պոպուլիզմ» հասկացության վերաբերյալ գերիշխող գիտական դիսկուրսի հիմնական տարրերը, պոպուլիզմի թեմայով մի քանի ուսումնասիրությունների արդյունքները, դրանց մեթոդաբանությունը:
Զեկույցի երկորդ մասը նվիրված է լինելու Հայաստանում պոպուլիստական դիսկուրսի ուսումնասիրությանը եւ հակաժողովրդավարական քարոզչությանը: Ներկայացվելու են դիսկուրս անալիզի արդյունքում մշակված մեր նախնական դիտարկումները` մինչհեղափոխական եւ հետհեղափոխական Հայաստանում հակաժողովրդավարական քարոզչության հիմնական թեմաների, կիրառվող մանիպուլյացիոն գործիքների մասին: Անդրադարձ է կատարվելու պոպուլիզմի և հակաժողովրդավարական պրոպագանդայի հնարավոր փոխկապակցվածության խնդրին, խոսվելու է Հայաստանում պոպուլիզմը ուսումնասիրելու պատշաճ մեթոդաբանություն ձեւավորելու անհրաժեշտության խնդրի մասին:
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել