ՌԻՄԱ ՆԱՆՅԱՆ. ՑՈւՑԱՀԱՆԴԵՍ LOFT-ՈւՄ

Այս պահին #LoftYerevan-ում ցուցադրված են Ռիմա Նանյանի աշխատանքները։ 

Նրա աշխատանքները ցուցադրվել են Փ.Թերլեմեզյանի անվան քոլեջի ցուցասրահում, «ԱրտՖեստ» հանրապետական երիտասարդական բաց փառատոնի շրջանակներում, Ցեղասպանության 100 ամյակին նվիրված ցուցահանդեսում և այլ ցուցահանդեսների շրջանակներում։ 

Ռիմայի աշխատանքները ցուցադրվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան ցուցահանդեսներում, ինչպիսիք են՝ «Ես փնտրում եմ,ես տեսնում եմ,ես այստեղ եմ»խորագրովցուցահանդեսը Մոսկվայում, «Salon Lyonnais des artes Armeniens» խմբակայինցուցահանդեսը Լիոնում։ Նա իր յուրահատուկ աշխատանքների համար արժանացել է բազմաթիվ մրցանակաների։

Ռիմայի աշխատանքներին առաջիկա մեկ ամսվա ընթացքում կարող եք ծանոթանալ #LOFT-ում։

 

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել