Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

The house that Jack built. դիտում-քննարկում

Հունվարի 24-ին՝ ժամը 20:00-ին, «Լոֆթ Երևան»-ի #Դիտանկյուն կինոակումբում ցուցադրվեց ռեժիսոր Լարս Ֆոն Թրիերի՝ մեծ աղմուկ ու տարակարծություն առաջացրած «Տուն, որը կառուցել է Ջեքը» հոգեբանական թրիլերը, որի պրեմիերան կայացել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում: Ֆիլմը ցուցադրվեց չգրաքննված, ամբողջական տարբերակով եւ օրիգինալ լեզվով ու ենթագրերով (անգլերեն)։

Սերիական մարդասպան Ջեքի (դերակատար՝ Մեթ Դիլոն)՝ 12 տարի շարունակվող եւ 6 տասնյակը գերազանցած դաժան սպանությունների պատմությունը բաժանված է հինգ մասի կամ, ինչպես հեղինակն է ասում, հինգ միջադեպի, որոնցում պատկերված են նրա համար հիշարժան զոհերն ու վերջիններիս կտտանքները։ Ջեքը պարզապես մարդասպան չէ. նա ինտելեկտուալ սադիստի բծախնդրությամբ բեմադրում է իր ոճրագործությունները եւ ճարտարապետի հմտությամբ կառուցում մարդկային մարմիններից շարված իր տունը։ Ավելին՝ նա իր ոճրագործությունների մասին երկխոսում է նաեւ ոմն Վյորջի հետ (Բրունո Գանց), ով, ինչպես հետո պարզ է դառնում, հենց ինքը՝ հռոմեացի բանաստեղծ եւ Դանթեին դժոխքից դեպի քավարան առաջնորդող («Աստվածային կատակերգություն») Վերգիլիոսն է։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1970-1980-ականներին, Վաշինգտոնում։

Քննարկումը վարեց «Դիտանկյուն» ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել