Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով

Փետրվարի 6-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը՝ համատեղ «Լոֆթ»-ի, նախաձեռնել է «Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում-քննարկում։

Հանդիպման հատուկ հյուրերն էին՝ Անդրեյ Ղուկասյանը (Լոռու մարզպետ), Տրդատ Սարգսյանը (Վայոց ձորի մարզպետ), Գնել Սանոսյանը (Գեղարքունիքի մարզպետ), Կարինե Ավետիսյանը (Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ), Ամալյա Եղոյանը («Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ», մարզերում տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար) եւ Արեւիկ Համբարձումյանը («Լոֆթ»-ի գլխավոր տնօրեն)։

«Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն»-ը (ԳՏՏԿ), նպատակ ունենալով խթանել Հանրապետության համաչափ զարգացմանը, ձեռնարկել է տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր՝ մարզերի համար։ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Լուռու մարզերում արդեն իսկ տրվել է նախագծի մեկնարկը, ինչի շուրջ էլ ծավալվեց հիմնական քննարկումը (մասնավորապես՝ կրթական եւ զբաղվածության հեռանկարների մասին)։ Այս համատեքստում, զուգահեռաբար քննարկվեց Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի, Պաշտպանության նախարարության եւ «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին գտնել աշխատանք՝ իրենց հմտություններին եւ կարողություններին համապատասխան: Քննարկվող առանցքում էր նաեւ մարզերում «Լոֆթ» հարթակների ստեղծման կարեւորությունը։ Այս կենտրոնները կնպաստեն մարզաբնակ երիտասարդների կրթական գիտակցության բարձրացմանը, ինչպես նաեւ կհանդիսանան հարթակ նրանց ինքնարտահայտման համար։

Ներկաները հնարավորություն ունեցան ուղղել հետաքրքրող թեմատիկ հարցերը՝ այդպիսով մասնակցելով կառուցողական քննարկմանը։

Ավելի շատ լուսանկարները՝ շուտով։


Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել