«Երեխաները՝ լույսերի, լույսերը՝ գալիքի մեջ». սոցիալական նախաձեռնություն

Դեկտեմբերի 23-ին «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի եւ «Լոֆթ»-ի նախաձեռնությամբ կայացավ ամանորյա սոցիալական իրադարձություն՝ ՄԶՀ հաճախող երեխաների համար։ 

Միջոցառումը, որը կրում էր «Երեխաները՝ լույսերի, լույսերը՝ գալիքի մեջ» խորագիրը, բաղկացած էր մի քանի մասից եւ միտում ուներ ուրախ ժամանցն ու ոչ ֆորմալ կրթությունը համադրել ամանորյա հեքիաթային տրամադրության հետ։ Իրադարձության շրջանակներում մասնակից-երեխաները՝ մասնագետների ու հատուկ հյուրերի հետ, պատրաստեցին տոնական թխվածքաբլիթներ եւ զարդարեցին դրանք, այնուհետեւ նկարազարդեցին նաեւ հատուկ մոմեր ու երգեցին իրենց խմբակային աշխատանքի երգը՝ «Զատիկ»-ը։ Ցերեկույթի  ընթացքում ինքնատիպ կատարումներով հանդես եկավ «Ֆրեշ» վոկալ համույթը։ 

Նախաձեռնությունը կրում էր նաեւ իրազեկման բնույթ, քանի որ դրա շրջանակներում պատրաստված  թխվածքաբլիթներն ուղարկվեցին հանրապետության մի շարք խոշոր կառույցների՝ ուշադրությունը հրավիրելու երեխաների առողջության, զարգացման եւ  հասարակության մեջ նրանց ներառման վրա։

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել