Թարգմանչական շաբաթ | Համաժամանակյա թարգմանություն

Հոկտեմբերի 5-ին «Թարգմանչական շաբաթ» մասնագիտական նախագծի շրջանակներում «Լոֆթ Երեւան»-ում տեղի ունեցավ չորրորդ հանդիպումը, որը համաժամանակյա թարգմանության վերաբերյալ էր։

Հանդիպման հատուկ հյուրը Նաիրի Գրեյս Բարդակջյան, ով GRACE+ful learning ընկերության հիմնադիրն է եւ շուրջ 20 տարի շարունակ իրականացնում է բանավոր թարգմանություններ՝ աշխատելով միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, նախարարությունների, կառավարության և համաշխարհային ընկերությունների հետ։

Հիշեցնենք, որ «Թարգմանչական շաբաթ» նախագիծը կոորդինացվում է «Aorist» թարգմանչական գրասենյակի տնօրեն, թարգմանիչ Անի Անանյանի եւ «Լոֆթ»-ի համագործակցությամբ։

Շնորհակալ ենք բոլորին՝ մասնակցելու համար։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել