ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԼՈՖԹ-ՈւՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Յուրաքանչյուր տարի՝ մայիսի 9-ին, ողջ աշխարհը նշում է Եվրոպայի օրը՝ խաղաղության, միասնության և համընդհանուր եվրոպական արժեքների խորհրդանիշ դարձած տոնը: Այն արդեն քանի տարի է տոն է նաև Հայաստանի համար՝ որպես Եվրամիության և Հայաստանի սերտ համագործակցության ու գործընկերության լավագույն ապացույց:

Տոնի շրջանակներում մայիսի 24-ին Լոֆթ-ում հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց հանդիպելու ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ և ուղղելու նրանց հարցեր։ Հանդիպումը կրում էր ոչ ֆորմալ բնույթ, որպեսզի մասնակիցները կարողանան ազատ շփվել դեսպանների հետ, քննարկել իրենց հետաքրքրող հարցերն ու փորձել եվրոպական խոհանոցի բազմազան ուտեստները։

“Լոֆթ" ինքնազարգացման կենտրոնում էին պատվարժան հյուրեր.

Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը
Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն
Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպատիեն
Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգը
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը
Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան
Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը
Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը

Հանդիպման սկզբում թեմատիկ պատմական ակնարկ ներկայացվեց, որից հետո ելույթ ունեցավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Ելույթ ունեցան նաև մյուս դեսպանները, որից հետո սկսվեցին բուռն քննարկումներ:

Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար: Հուսով ենք հանդիպումն իսկապես արդյունավետ ստացվեց, իսկ այժմ առաջարկում եք դիտել օրվա հիշարժան լուսանկարները:


Լուսանկարները՝ Sannie Studios Photography-ի

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել