ԿԱՅԱՑԱՎ BARD CLUB-Ի ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Լոֆթն իր «40 բարության օր» մեծ իրադարձության շրջանակներում արդեն հասցրել է քեզ նեկայացնել համերգային մի քանի երեկո, որոնց ամբողջ եկամուտն ուղղվել է որևէ փոքրիկի բուժմանը: Այս շաբաթ Bridge of Health-ի հետ համագործակցությամբ՝ Լոֆթի բեմում Բարդերի ակումբն էր, որ միանգամից համաձայնել էր ելույթ ունենալ՝ հանուն 16-ամյա Կարենի բուժման (ախտորոշումը՝ բլաստային լեյկոզ):

Երեկոյի ընթացքում հանդես եկան Վահան Արծրունին, Արմինե Հայրապետյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռուբեն Քամալյանը, Կարեն Մամիկոնյանը, Գագիկ Շիբոյանը, Վարդան Գալստյան, Քրիստ Մանարյանը , Էդուարդ Զորիկյանը, Արմեն Ադամյանը, Դավիթ Ամալյանը ու Ռուբեն Հախվերդյանը, ով և ամփոփեց բարեգործական համերգ-երեկոն՝ «Սա Երևանն է» երգով:

Բարդ ակումբի բարեգործ թիմի անդամները կատարեցին, ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր կատարումներ, որոնք հանդիսատեսը մեծ սիրով ընդունեց՝ զուգահեռ երգելով: Այնպես որ համերգը հետաքրքիր էր իր անմիջականությամբ և զրույցներով:

Լոֆթն անչափ շնորհակալ է Bridge of Health-ին, Բարդ ակումբի ամբողջ թիմին և համերգային երեկոյի բոլոր մասնակիցներին:
Կարե՛ն, քեզ մաղթում ենք արագ ապաքինում և անհոգ ապագա:
Լուսանկարները՝ Սոնա Թադևոսյանի

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել