Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

Խաղում ենք հոգեբանություն. «ընտանեկան սցենարներ»

Հունվարի 30-ին՝ ժամը 19:30-ին, «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի շրջանակներում հանդիպել ենք և քննարկել «ընտանեկան սցենարներ»-ի ազդեցությունն անձնային զարգացման վրա։

Ամեն ընտանիք ապրում է իր յուրովի համակարգով, բոլոր այլ ընտանիքներից տարբերվող կյանքով։ Ամեն ընտանիքում ձևավորվում և գործում են որոշ հոգեբանական «սցենարներ»` ներքին, երբեմն չգիտակցվող «ծրագրերի» համադրություններ, որ կան մեզ մոտ դեռ մանկուց։ Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք․․․

«Խաղում ենք հոգեբանություն» նախագծի այս հանդիպմանը քննարկել ենք «Ընտանեկան սցենարները». թե ինչպես են ծնողական դիրքորոշումները ազդում մեր անձնային զարգացման վրա, ինչպես է մոր և հոր կերպարը, կամ նրանց բացակայությունը, նպաստում մեր հոգեբանական դերի և կերպարի ձևավորմանը։ Եվ ինչպե՞ս կարող ենք փոփոխություններ կատարել, եթե զգում ենք դրա կարիքը...

Հանդիպումը վարեց «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի հեղինակ, #LOFT-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան՝ Մարի Ամիրխանյանը (https://www.facebook.com/marie.amirkhanyan):
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել