LOFT Moms' club: Opening

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ մայրիկներին՝ մեր ակումբի բացումը, որի ընթացքում ծանոթացանք եւ քննարկեցինք ապագա ծրագրերը։

Շատ հաճախ մայրիկներին պակասում է մի հարթակ, որտեղ կարող են շփվել միեւնույն հոգսերը կիսող ու զավեշտալի իրավիճակներում հայտնվող այլ կանանց հետ։ Հենց այդ նպատակով #LOFT-ը եւ բլոգեր-մայրիկ Աստղիկ Նադիրյանը* որոշել են ստեղծել «LOFT. Moms’ club» ակումբը*, որտեղ մայրիկները կկարողանան մի բաժակ տաք թեյի կամ սուրճի ուղեկցությամբ քննարկել երեխաների առօրյան, խաղերը, սնունդը, բայց նաեւ խոսել անձնականի, սեփական նախասիրությունների, վերջին դիտած ֆիլմի կամ էլ կարդացած գրքի մասին։ Այս հանդիպումները հարմարավետ են նաեւ նրանով, որ մայրիկները կարող են գալ իրենց երեխաների հետ, ինչը, վստահաբար, շատ կարեւոր է օգնող չունեցող մայրերի համար, ովքեր ցանկանում են դուրս գալ տանից:
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել