LOFT. the 4th birthday

Դեկտեմբերի 22-ին «ՀԸԲՄ» հանդիսությունների սրահում կայացավ «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնների ցանցի գործունեության 4-ամյակին նվիրված տոնական իրադարձությունը։

Այն յուրահատուկ «հաշվետվություն» էր համագործակցող, գործընկեր եւ շահագրգիռ բոլոր կողմերի համար, որի ընթացքում ներկայացվեցին ցանցի գործունեության բազմաֆունկցիոնալությունը, արդյունքները, արդյունավետությունը, մարզային եւ Հայաստանից դուրս զարգացումները։
Ինչպես պարզ դարձավ կենտրոնի 4-ամյա վիճակագրության արդյունքում, ամեն երրորդը եղել է «Լոֆթ»-ում, մասնակցել է լայնամասշտաբ իրադարձության, կրթական ծրագրերի, մշակութային իրադարձությունների, սկսել է իր ստարտ-ափը, գտել համախոհների, կազմակերպել ակտիվ ժամանցը։

Իրադարձության ներկա էին քաղաքական եւ մշակութային գործիչներ, հավատիմ գործընկերներ ու ընկերներ, ում հետ կենտրոնը համագործակցել է իր գործունեության ընթացքում։

Շնորհակալ ենք՝ բոլորին ներկայության եւ ջերմ բարեմաղթանքների համար։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել