NEMRA-Ի "MUBLA"-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ LOFT-ՈւՄ

Մայիսի 7-ին Լոֆթում տեղի ունեցավ «Nemra» հայկական ռոք խմբի առաջին ալբոմի՝ «Mubla»-ի շնորհանդեսը։

Ինչպես նշում է Մարիաննան (ստեղնարային գործիքներ, վոկալ)՝ «առաջին ձայնասկավառակի ծնունդն ընտանիքում շատ սպասված երեխայի ծննդյան պես մի բան էր»։

Եվ պատկերացրեք չորսամյա գործունեությունից հետո որքան հրաշալի էր հանդիպումը երկրպագուների հետ՝ ոչ մշտական համերգային ծրագրով, այլ այսպիսի անակնկալով։

Լոֆթը միշտ ուրախ է գործի դնել սեփական ռեսուրսները՝ աջակցելու համար նմանատիպ լավ նախագծերի։

«Շատ ուրախ ենք, որ հենց Լոֆթում տեղի ունեցավ մեր ալբոմի շնորհանդեսը։ Շատ ենք սիրում էն գույնը, որ ստացվում է Լոֆթի ու Նեմրայի էներգետիկ միաձուլումից»,-նշեցին խմբի անդամները։

Երեկոն ուղեկցվեց արդեն հարազատ դարձած երգերի ակուստիկ կատարմամբ, որի ընթացքում երաժիշտների հետ երգեց նաև ծայրից ծայր լցված դահլիճը։ Համերգային մասին հաջորդեց, իհարկե, ձայնասկավառակների մակագրության հաճելի հատվածը։

Շնորհավորում ենք Վանին, Մարիաննային, Վասպուրին և մյուս բոլոր նեմրացիներին ու անհամբեր սպասում արդեն երկրորդ մուբլային։

Լուսանկարները՝ David Jotyan Photograpy

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել