Նախշազարդ Ծաղկազարդ. բարեգործական երեկո

Ապրիլի 14-ին՝ ժամը 19։00-ին, «Լոֆթ Երևան»-ում միասին նշեցինք Մեծ Պահքի ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Ծաղկազարդը։ Այն համարվում է երեխաների օրհնության օրը։ «Լոֆթ Երևան»-ը և Նախշ Փրոջեքթը Ծաղկազարդին ներկայացան բարեգործական գեղեցիկ նախաձեռնությամբ, որի ողջ հասույթը փոխանցվեց Գավառի մանկատանը։

«Նախշ փրոջեքթը» վերջերս ստեղծված երաժշտական նախագիծ է, որի հիմնական նպատակն է հայկական գեղեցիկ երգերը մատչելի և յուրովի մատուցմամբ հանդիսատեսին ներկայացնելը։

Համերգային ծրագրի ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններ, հայկական օրորոցայիններ, հայկական ռոմանսներ՝ յուրահատուկ կատարումներով։ Ելույթ ունեցան կիթառահար Հայկ Մարգարյանը և քամանչահար Գոհար Մաթևոսյանը, ովքեր նաեւ նախագծի վոկալիստներն են։

Այս բարեգործական նախաձեռնությանը միացել էր նաև «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամը, որի աշխատանքները ցուցադրված էին կլինեն «Լոֆթ Երևան»-ի սրահում։ Հիմնադրամի կողմից Գավառի մանկատան սաներին փոխանցվեցին հայկական մանրանկարչության մասին ուսուցողական նկարազարդման ալբոմներ։

Երեկոյի գործընկերն էր նաև Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման կենտրոնական գրասենյակը։
Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться