Լեզվական մտաշահարկում. երկմիտք և խոսույթի սահմանափակում

Մայիսի 2-ին՝ ժամը 19:00-ին, «Լոֆթ Երևան»-ում կայացավ «Լեզվական մտաշահարկում. երկմիտք և խոսույթի սահմանափակում» թեմայով զեկուցումը: Զեկուցողն էր Գուրգեն Կարապետյանը: Զեկուցմանը հետևեց նաև քննարկում:


Մերօրյա աշխարհում կյանքի ընթացքի արագացմանը, հաղորդակցության և կապի ծավալների և միջոցների ավելացմանը զուգընթաց՝ միջազգային և միջպետական հարաբերությունները ձեռք են բերել ավելի բազմաշերտ բնույթ։ Քաղաքականությունը՝ որպես վերոնշյալ փոխհարաբերությունների առկայացման ասպարեզ, այժմ դարձել է դժվար վերլուծելի մի հարթություն, որտեղ իրար են խառնվում անհատների ժողովուրդների, իշխանությունների, պետությունների և անգամ ողջ տարածաշրջանների
հետաքրքրությունները, շահերն ու տեսլականները։
Ինչպես գիտենք՝ հաճախ երկրի իշխանության նպատակը ոչ թե ժողովրդի համար
բարենպաստ կյանքի ապահովումն է, այլ իր սեփական շահի հետապնդումը, որի համար նա
պատրաստ է գործարկելու ցանկացած լծակ` քաղաքական որոշումներում բացարձակ
մենիշխանություն ձեռք բերելու համար։
Քաղաքական գործընթացներում շահադիտական քայլերի արդարացիությունն
ապահովելու լավագույն միջոցը, իհարկե, մտաշահարկումն է՝ մանիպուլյացիան։ Ժամանակակից քաղաքական լեզվական մտաշահարկման ամենախոշոր գործիքներից
են, թերևս, երկմիտքը (doublethink) և խոսույթի թեմատիկ սահմանափակումը (Closing off
of discourse (Edelman) or topical delimitation of discourse):
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել