Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱԶՄԵԼ ՌԵԶՅՈւՄԵ. Այն ազդեցիկ դարձնելու հիմնական քայլերը

Հաճախ է չէ՞ պատահում, որ դիմում եք աշխատանքի, բայց այդպես էլ պատասխան չեք ստանում: Սա նշանակում է, որ Դուք չեք հաղթահարել հավաքագրման առաջին փուլը՝ նախնական ընտրությունն ըստ ռեզումեի (short-list):

Իսկ որպեսզի Ձեր հաղթահարման շանսերը մեծանան, Դուք պետք է լավագույնս և ճիշտ ներկայացնեք Ձեզ:

Պետք է հիշել, որ այդ պահին CV-ն Ձեր միակ ինքնադրսևորման ձևն է:

Ուստի Հուլիս 11-ին՝ 19.00-ին, հրավիրում ենք մասնակցելու «ԼՈՖԹ. HR ակումբ»-ի առաջին հանդիպմանը, որի ընթացքում խոսելու ենք, թե

•Ինչ ինֆորմացիա պետք է ներառի CV-ն

•Ինչ կառուցվածք պետք է այն ունենա

•Ինչպես կարելի է այն առավել ազդեցիկ դարձնել

Աշխատելու ենք ձեր իսկ ռեզումեների վրա, այնպես որ խնդրում ենք բերել դրանք ձեզ հետ:

Թրեյնինգը կվարեն Անի Մարգարյանը (ՄՌ մասնագետ, բիզնես թրեյներ, կառավարման հոգեբան) և Ռուբինա Ալումյանը:

ՄՈւՏՔԱՎՃԱՐ՝ 1000 ՀՀ դրամ

Գրանցման համար՝ http://goo.gl/forms/kwWbdXCEtM

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել