Ավանդական հայկական ընտանիք. «ավանդականի» արդի դիսկուրսը
Մարտի 7-ին` ժամը 19:00, «Լոֆթ Երևան»-ում կայացավ «Ավանդական հայկական ընտանիք. «ավանդականի» արդի դիսկուրսը» թեմայով զեկուցումը։ Բանախոսն էր ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը: Զեկուցմանը հետևեց քննարկում:
Զեկուցման նպատակն էր մարդաբանական տեսանկյունից դիտարկել վերջին երկու-երեք տասնամյակում «ավանդական հայկական ընտանիք» հասկացության շուրջ ձևավորված հանրային ու քաղաքական դիսկուրսը: Ազգագրական տվյալների, հարակից գիտակարգերի հետազոտությունների արդյունքների ներգրավումը թույլ է տալիս եզրակացնել, որ որոշ առումներով դիսկուրսը քաղաքականացված է, մանիպուլյատիվ, իսկ գործածվող հասկացություններին «հաղորդվում է» կամայական, ոչ գիտական բովանդակություն:
