Բիզնեսի հիմնում և արդյունավետ կառավարում

Հուլիսի 10-ին՝ ժամը 19։00-ին,  «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ «Բիզնեսի հիմնում և արդյունավետ կառավարում» խորագրով թրեյնինգ։

Այն նախատեսված էր սեփական բիզնես հիմնողներին բիզնեսի կառավարման, ֆինանսական կառավարման ճիշտ մեխանիզմների մշակման և ներդրման ոլորտներում որոշակի գիտելիքներ փոխանցելու համար։

Քննարկման թեմաներն էին՝ բիզնես սկսելու մեթոդոլոգիան, նպատակների սահմանումը, ռազմավարական պլանավորումը, բյուջեի կանխատեսումը, պլանավորումը, ֆինանսական հաշվետվություններ և կառավարման համար
անհրաժեշտ ցուցանիշները, վերահսկումը (Controlling)։

Հանդիպման ավարտին ունեցանք նաև հարց ու պատասխան, որի ընթացքում մասնակիցները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ 

Թրեյնինգը վարեց ֆինանսիստ, բիզնես կառավարման խորհրդատու, Հայկական Տնօրենների Ինստիտուտի խորհրդի անդամ, «Total Accounting» ընկերության ֆինանսական կառավարման բլոկի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։
Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться