«Էքստազ». ֆիլմի դիտում-քննարկում

Մարտի 21-ին՝ ժամը 20։00-ին, «Լոֆթ Երևան»-ի «Դիտանկյուն» կինոակումբի շրջանակներում տեղի ունեցավ Գասպար Նոեի «Էքստազ» ֆիլմի դիտում-քննարկումը։ 

Ծնունդն ու մահն անհավանական փորձառություն են, իսկ կյանքը՝ անցողիկ հաճույք։ Ժամանակակից պարերի շրջանավարտները որոշում են հրաժեշտի երեկույթ կազմակերպել, բայց երաժշտության ուժգնացող ռիթմերի ներքո խորհրդավոր կերպով նրանց համակում է էյֆորիա, որին հնարավոր չէ դիմադրել։ Այժմ պարերեկույթը կառավարում է չարագործ քաոսը եւ փրկություն կարելի է գտնել միայն մի եղանակով՝ սեփական հոգին պարին տալով: Ոմանց համար գիշերը կվերածվի դաժան փորձության, իսկ մյուսները կճանաչեն իսկական էքստազը։

Քննարկումը վարեց «Դիտանկյուն» ակումբի համակարգող, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ, ռադիոհաղորդավար, միշտ բարդ, բայց եւ հրաշալի ֆիլմեր ընտրող Կարեն Ավետիսյանը։
Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться