«Ինքնորոշում» նախագիծ. ծրագրավորում

Մարտի 6-ին՝ ժամը 19։30-ին, «Լոֆթ Երևան»-ի հոգեբանական ակումբի «Ինքնորոշում» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկին՝ ծրագրավորմանը նվիրված միջոցառում։ 

Հյուրընկալեցինք ոլորտի լավագույն մասնագետներից երեքին՝  Բագրատ Դաբաղյանին, Արտավազդ Մինասյանին, Մարիամ Խաչատուրյանին։

Ծրագրավորումը համակարգչային ծրագրի ստեղծման գործընթացն է։ Իսկ ըստ Նիկլաուս Վիրտի՝ «Ծրագրեր = ալգորիթմներ + տվյալների կառուցվածքներ»։ Ծրագրավորման անմիջական խնդիրներն են ալգորիթմների և տվյալների կառուցվածքների ստեղծումը և կիրառումը։
Ավելի լայն իմաստով ծրագրավորումը հասկացվում է որպես մի գործունեություն, որը կապված է աշխատանքային միջավայրում ծրագրերի ստեղծման ու պահպանման՝ ծրագրային ապահովման հետ:

Հանդիպումը վարեց «Լոֆթ Երևան»-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը։
Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться