Խաղում ենք հոգեբանություն․ Հաջողության մոտիվացիա

Հունիսի 11-ին՝ ժամը 19։30-ին, «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի շրջանակներում «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ «Հաջողության մոտիվացիա» խորագրով սեմինար։ 

Ինչի՞ հաշվին ենք մենք ունենում հաղթանակներ, որոնք առանցքային նշանակություն են կրում ամենքիս համար և հավասարազոր են կյանքի նպատակներին... Որպես կանոն մեզ անհրաժեշտ է ցանկալին ստանալու ներքին ուժեղ մղում, որը սահմանում ենք իբրև «հաջողության մոտիվացիա»։

Իսկ ինչպե՞ս է աշխատում այդ «մոտիվացիա»-ն։ Մոտիվացիան ունի իր սկզբունքները, անհատական մոդելներն ու դրդապատճառները։ Ամեն մարդ մոտիվացվելու իր յուրահատուկ եղանակներն ունի, և այստեղ պետք է հաշվի առնել մեր անհատական հոգեբանական հակումներն ու առանձնահատկությունները։

Հանդիպումը վարեց «Լոֆթ Երևան»-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը
Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться