«Կհանդիպենք բարձունքում» գրքի շնորհանդես

Ապրիլի 10-ին՝ ժամը 20։00-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գրքի շնորհանդեսը։

Սամվելը Armenian GAME Changers-ի և «10 նպատակ 60 օրում» նախագծերի հիմադիրն է: «Կհանդիպենք բարձունքում» գրքում նա կիսվել է վերջին տասը տարիների իր փորձառությամբ: Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից, որոնցից օգտվելով, անկասկած, կփոխեք Ձեր կյանքի որակը: Ներառված են թե՛ հեղինակի անցած ճանապարհը, թե՛ փիլիսոփայություն, թե՛ մարտավարություն և թե այնպիսի թեմաներ, որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:

Շնորհանդեսի ընթացքում ունեցանք նաև քննարկում և գինու հյուրասիրություն։
Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться