LOFT-Ը ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ Է
Դեկտեմբերի 8-ին լրացավ «Լոֆթ»-ի երեքամյակը։ Այս կարեւոր օրը մեր կողքին էին անկրկնելի «The BAND»-ը, մեր հին ու նոր ընկերները եւ, իհարկե, անդավաճան այցելուները։ Թե որքան ենք պարել, խմել, ժպտացել ու նկարվել, միայն մենք գիտենք։ ։)
Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք եւ օգնում եք ստեղծել այն ջերմ ու անփոխարինելի մթնոլորտը, որը բացման օրվանից կա այս՝ առաջին հայացքից ոչինչ չասող «նկուղ»-ում։
Երեք տարիների ընթացքում մենք պարբերաբար ներկայացել ենք ձեզ ուրախալի նորություններով, բացել ենք 6 մասնաճյուղ, ստեղծել բոլոր հարմարությունները, որ տեսնենք այն երջանիկ աչքերը, որոնք տեսնում ենք ամեն օր։ Երեք տարի շարունակ մեր դռները երբեք չեն փակվել, եւ մեր թիմը երբեք չի հուսահատվել ու միշտ մեծ ոգեւորությամբ է հյուրընկալել ձեզնից յուրաքանչյուրին։
Հուսով ենք դեռ շատ տորթի մոմեր կփչենք միասին՝ երազելով միեւնույն «իրականության» մասին։
Հատուկ շնորհակալություն «The BAND»-ին՝ ամենագիժ տրամադրությամբ բոլորիս վարակելու համար եւ բոլոր ներկաներին՝ մեզ հետ հավասար ուրախանալու համար։
Share
