Пойдут

    Нет результатов


Пойду

ՄԱՐԻԱՄ ԿԱՆԱՅԱՆ. «ԳԱՐՈւՆ Ա»

“Լոֆթ”-ի հարգելի՛ ընկերներ,

Մայիսի 30-ին՝ 20:00-ին, սիրով հրավիրում ենք ձեզ Մարիամ Կանայանի մենահամերգային ծրագրին, որի ընթացքում կհնչեն Կոմիտաս և ժողովրդական երգեր: Տեղերը սահմանափակ են, այնպես որ պետք է նախօրոք ամրագրել դրանք` զանգահարելով 055 024 025 հեռախոսահամարին:

Մուտքը՝ 2000 դրամ:

Մարիամը ծնվել է Երևանում: Ավարտել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը: Ժողովրդական երգի հանդեպ սերը ձևավորվել է ընտանիքում. պապն ու հայրը Կոմիտաս են երգել: Մասնագիտությամբ դիզայներ է, ավարտել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան, զուգահեռ երգել երգչախմբերում: Երգել է նաև եկեղեցական երգչախմբում:

Վոկալ դասեր է վերցրել երգչուհի Անուշ Բալբաբյանից: Օգտակար են եղել Արթուր Շահնազարյանի հետ հանդիպումները: Կարևոր դեր է խաղացել Հասմիկ Հարությունյանի հետ ծանոթությունը: Նրա` ժողովրդական երգի ընկալման վրա մեծ ազդեցություն է ունեցել ֆոլկլորիստ, բանահավաք Արուսյակ Սահակյանը:

Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться