REVOLUTION NIGHT AT THE LOFT

Դեկտեմբերի 16-ին «Լոֆթ Երեւան»-ն ու «Պատառ»-ը համատեղ իրականացրին առաջին հեղափոխությունը սիրով։ Սա նոր ձեւաչափի իրադարձություն էր, որի ընթացքում հյուրընկալել էինք Vida de Cuba Project-ին, Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիային ու էլի շատ հյուրերի, ովքեր իսկական տոնի վերածեցին այս օրը։

Երեկոն սկսվեց գլինտվեյնի հյուրասիրությամբ, որի բույրը դեռ վաղուց էր պատել իրադարձության համար նախատեսված սրահը՝ արբեցնելով բոլոր ներկաներին։ «Revolution Night»-ի մեկնարկը տրվեց «Պատառ»-ի բարիստա Հայկի անակնկալ նվագով, ով հարվածային գործիքների հետ «հաշիվները մաքրելուց» հետո հագավ գոգնոցը, որպեսզի երեկոյի  հյուրերին մատուցի ամենահամեղ խմիչքները։ 

Ապա գործի անցան «Վիդա դե Կուբա»-ի տղաները, ովքեր արգենտինյան հնչյունների ներքո շուտով ոտքի կանգնեցրին բոլոր հյուրերին։ Եւ պարահրապարակը գնալով ընդլայնվեց ու ընդլայնվեց։

Իսկ այս ամբողջ ընթացքում, հեղափոխական գիշերվա մասնակիցներն օգտվում էին «Պատառ»-ի յուրահատուկ ճաշացանկից, որոնք, խոհանոցում պատրաստման փուլը հաղթահարելուց հետո, լողում էին միջոցառման սրահ՝ կրկին հարվածային գործիքներ նվագող, այս անգամ Լազոյի ձեռքերով։

Շնորհակալ ենք բոլորին՝ մասնակցության, ժպիտների, բացառիկ տրամադրության ու էմոցիաների համար։
Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться