TECH.AM-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԼՈՖԹՈՒՄ

Այսօր Լոֆթում կայացավ tech.am կայքի շնորհանդեսը, որը ՏՏ և բարձր տեխնոլոգիաներին անդրադարձող լրատվական-տեղեկատվական կայք է։

Այն կանդրադառնա ոլորտի խնդիրներին թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում և թե՛ առհասարակ՝ աշխարհում։ Կլուսաբանի ՏՏ-ին և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող կարևորագույն միջոցառումները՝ նաև ուղիղ եթերով։ Կանդրադառնա հայ ծրագրավորողների և ՏՏ մասնագետների հաջողություններին և ձեռքբերումներին։ Կներկայացնի սարքերի և հավելվածների տեսաանդրադարձներ և այլն։

Բացի դրանից, Tech.am-ը հանդիսանում է բաց հարթակ, որտեղ այս ոլորտի հետ առնչվող մասնագետները, կարող են իրենց ՏՏ և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող յուրաքանչյուր նյութ, մեր խմբագրականը անցնելուց հետո՝ հրապարակել։

Այն բաց հարթակ է նաև յուրաքանչյուր ՏՏ ընկերության և ոլորտին առնչվող բոլոր լրագրողների և բլոգերների համար։

Tech.am-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի ՏՏ-ով հետաքրքրվող և մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու հետ։

Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться