ԿԱՅԱՑԱՎ «ԶԱՐԳԱՑՐԵ՛Ք ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆ ԵՎ ՍՈՎՈՐԵՔ ԱՆԳԼԵՐԵՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ» ԹՐԵՅՆԻՆԳԸ
Դեկտեմբերի 5-ին «Լոֆթ Երեւան»-ում տեղի ունեցավ «Զարգացրե՛ք հիշողությունը եւ սովորե՛ք անգլերեն ավելի արագ» խորագրով թրեյնինգ, որը վարում էր մեր մշտական գործընկեր, լեզվաբան, անգլերենի թրեյներ Անի Սարգսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են՝ հիշողության զարգացման հնարքները, անգլերեն ավելի արագ սովորելու մեթոդները, օտար լեզվով խոսելիս չկաշկանդվելու գաղտնիքները եւ այլն։
Թրեյնինգն ինտերակտիվ էր․ մասնագետը հենց տեղում տարբեր վարժությունների միջոցով մասնակիցներին ներկայացրեց վերը թվարկած հնարքները նաեւ գործնականում։
Շնորհակալ ենք բոլորին՝ մասնակցության համար։
Share
