НЕЛЮБОВЬ. ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
LOFT-ի «Դիտանկյուն» կինոակումբի՝ 2018-ի առաջին ցուցադրություն-քննարկման ժամանակ դիտեցին ռուսական ֆիլմարտադրության լավագույն նմուշներից մեկը՝ Անդրեյ Զվյագինցեւի «Нелюбовь»-ը։
Ֆիլմը պատմում է մոսկվայաբնակ մի ընտանիքի մասին, որը կանգնած է բաժանման եզրին։ Սա Զվյագինցեւի արդեն չորրորդ ֆիմն է, որը, դուրս գալով միջազգային կինոասպարեզ, նույնպես հայտնվել է բուռն քննարկումների կիզակետում։
Քննարկումը, ինչպես միշտ, անցկացրեց «Դիտանկյուն» ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։
Share
