5 ՖԻԼՄԻ ԵՐԵԿՈ
Մայիսի 12-ին Loft-ի կինոսրահում տեղի ունեցավ 5 ֆիլմի երեկո։ Ցուցադրվեցին երիտասարդ ռեժիսորների աշխատանքներ, որոնք բոլորը հայկական արտադրության էին։
Դիտեցինք Անի Ավետիսյանի «100-ամյա վկայություն», էլիզաբեթ Սեդոյանի «Հիշում եմ և պահանջում», Հերմինե Անդրիկյանի «Մի շան չափ չկաք», Գրիգորի Ավագիմյանի «Հասկեր», Սասնուհի Մանուկյանի «Տատս» կարճամետրաժ ֆիլմերը։
Այս բոլոր ֆիլմերի ցուցադրությանը հաջորդեց քննարկում հենց հեղինակների հետ։
Share
