Ինքնազարգացում




                                «Ինքնազարգացում»-ը ժամանակ և ժամանակի մեջ ճիշտ գործողություններ պահանջող երևույթ է։ Առօրյայի ավանդական միջոցները հաճախ թույլ չեն տալիս հրաժարվել վատ սովորություններից, ինքնակրթվել կամ պարզապես զբաղվել սեփական մարմնի կոփումով։

«Լոֆթ»-ն ստեղծվելու գաղափարի առաջին իսկ օրվանից սկզբունքայնորեն դրված է այս բարդ և միևնույն ժամանակ, ցանկության պարագայում, պարզ մեխանիզմը, որը թույլ է տալիս որոշակի տարածքի մեջ այնպիսի գործողություններ, որոնք նպաստում են Ձեր առողջ դատողությանն ու մտածելակերպին։ Պատկերացրեք վաղ առավոտյան Դուք մտնում եք մի գունավոր, յուրահատուկ տարածք, որի մի սենյակում «էքստրեմալ» մի խումբ զբաղվում է յոգայով, մի ուրիշ խումբ քննարկում է նոր լույս տեսած գիրքը կամ պարզապես ընթերցում է «Լոֆթ»-ի 200-ից ավելի գիրք ներառող գրադարանից որևէ հետաքրքիր նմուշ։ Միևնույն ժամանակ խոհանոցում համեղ թեյ են պատրաստում, իսկ բեմական մասում մեկը փորձում է վաղվա համերգի համարները։ Եվ սա դեռ ամենը չէ, որովհետև Դուք ինքներդ եք որոշում՝ օրն սկսել խաղասենյակից, յոգայի սենյակից, ընկերների հետ զրուցելուց կամ էլ պարզապես մի անկյունում համեղ սուրճ և քաղցրավենիք վայելելուց։

«Լոֆթ»-ի ստեղծագործական թիմը միևնույն ժամանակ, գտնվելով նույն տարածքում, պլանավորում է հատուկ իրադարձություններ՝ քննարկումներ, համերգներ, ֆիլմի դիտումներ և այն նմանատիպ միջոցառումներ, որոնք կարող են ընթանալ օրվա ցանկացած ժամի։ «Լոֆթ»-ը բաց է 24 ժամ։

Ինքնազարգացումը մեկ, երկու օրվա և նույնիսկ ամսվա, տարվա գործողություն չէ․ այն ընթացք է, որը կարող է որոշվել օրվա 10, 20, 40 րոպեով կամ 1, 2 ժամով։ Մենք, դա հաշվի առնելով, սահմանել ենք «Լոֆթ»-ում գնտվելու ժամավճար, որը ցերեկային ժամերին կազմում է ընդամենը 900 դրամ (1 ժամը)։

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում ֆունկցիոնալ գոտիներն առանձնացված են իրարից․ ըստ այդմ՝ ունենք առողջ ապրելակերպի, հանգստի, արվեստի, աշխատանքի, սեմինարների և քննարկումի գոտիներ, խաղասենյակ, խոհանոց, գրադարան․․․ Մի խոսքով՝ այն, ինչ պետք է մեկ անգամ տեսնել և փորձել ինքնազարգացման հեշտ ուղին բռնելու համար։

Սպասում ենք Ձեզ։