Առողջ ապրելակերպ





Փորձե ՞լ եք մինչ արևի դուրս գալը գլուխը հանել պատուհանից ու վայելել քաղաքի խելահեղ աղմուկից ազատված շրջակայքը, լռությունը և հետո սպասել, թե երբ է ծագելու արևը։ Այդ ժամանակ ծնվում են ամենափայլուն գաղափարները, շնչառությունը ազատվում է բոլոր կապանքներից, տեսնելու զգացողությունը բազմապատկվում է հարյուրապատիկ անգամ, և բոլոր խնդիրները դառնում եմ լուծելի։

«Լոֆթ»-ի ներսում օրվա հաջող ընթացքը շարունակելու լավագույն պայմանները դեռ սկսվում են վաղ առավոտից, երբ «էքստրեմալ» յոգայի պարապմունքները թույլ են տալիս մինչ արևի ծագելը արթնացնել մարմինը, լցվել դրական էներգիայով․․․ Նրանք, ովքեր երեկոյան են փորձում «արթնություն» ունենալ, նորից համարձակորեն կարող են մտնել «Լոֆթ», որովհետև այստեղ չեն ծխում, ոգելից խմիչքների օգտագործումը սահմանափակ է՝ բացառությամբ որոշ դեպքերի։

«Լոֆթ»-ում լավագույն նախապայմաններն են ստեղծված բուսակերների, թեյըմպության սիրահարների համար, ինչպես նաև ողջունվում և ընթացքի մեջ են դրվում բոլոր այն առաջարկները, որոնք նպաստում են առողջ ապրելակերպին։

Սիրով սպասում ենք Ձեզ։