ՕԳՏԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

1. Ընդհանուր դրույթներ

1.1 Հավելվածը, որը տեղադրում է սույն Օգտատիրական Համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) մենթորշիփի ծրագիր է եւ իրենից ներկայացնում է մի համակարգ, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին գտնելու իրենց մենթորներին։

1.2 Սույն Հավելվածը ղեկավարվում է Հավելվածի վարչակազմի կողմից (այսուհետ՝ վարչակազմ)։

1.3 Սույն Համաձայնագիրը սահմանում է Հավելվածից օգտվելու կանոնները եւ նրա օգտագործման կարգը։

1.4 Սույն Համաձայնագիրը կիրառվում է Հավելվածի օգտագործման բոլոր մեթոդների, ինչպես նաեւ վարչակազմի եւ Հավելվածի Օգտատերերի կողմից տեղադրված ցանկացած տեղեկատվության նկատմամբ։

1.5 Սույն Համաձայնագիրը կիրառվում է Օգտատերերի եւ վարչակազմի բոլոր հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակների, Հավելվածի կողմից տրամադրվող ցանկացած ծառայությունների նկատմամբ։

1.6 Օգտվելով Հավելվածից՝ Օգտատերն ընդունում է Համաձայնագիրը՝ դրանով իսկ հաստատելով իր Համաձայնությունը սույն Համաձայնագրում շարադրված բոլոր դրույթների հետ, ինչպես նաեւ պարտավորվում է Համաձայնագրից օգտվել բացառապես Համաձայնագրում սահմանված կարգով։

1.7 Եթե օգտագործողը Համաձայն չէ սույն Համաձայնագրի հետ, նա չի կարող օգտվել Հավելվածից, իրավունք չունի հայտեր ներկայացնել կամ ցանկացած այլ գործողություններ իրականացնել՝ կապված Հավելվածի օգտագործման հետ։

1.8 Օգտվելով Հավելվածից՝ Օգտատերը հաստատում է իր մոտ Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների, ծրագրային ապահովման առկայությունը, Հավելվածից օգտվելու հնարավորությունը, էլեկտրոնային փոստի եւ համացանցի հասանելիությունը:

1.9 Օգտվելով Հավելվածից՝ Օգտատերը ընդունում եւ Համաձայնում է, որ Հավելվածի վարչակազմը չի կրում եւ չի կարող պատասխանատվություն կրել Հավելվածի հետ Օգտատիրոջ տեխնիկական միջոցների համակարգի ու ծրագրային ապահովման համատեղելիության համար:

1.10 Օգտվելով Հավելվածից եւ ընդունելով սույն Համաձայնագիրը՝ Դուք հանդիսանում եք Հավելվածի օգտագործող այն իմաստով, որը սահմանված է սույն Համաձայնագրի 2.4 կետով։

1.11 Համաձայնագրի պայմանների ընդունումն իրականացվում է Հավելվածում առցանց գրանցվելիս՝ «Ես Համաձայն եմ» նշանի զետեղումով։

1.12 Ընդունելով Համաձայնագիրը՝ Օգտատերը Համաձայնվում է գաղտնիության քաղաքականության հետ (Համաձայնագրի N 1 Հավելված), եւ տալիս է իր Համաձայնությունը գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով անհատական տվյալների մշակմանը։

1.13 Ընդունելով այս Համաձայնագիրը եւ օգտվելով Հավելվածից՝ Օգտատերը հաստատում է, որ գործում է իր անունից եւ լրիվ պատասխանատվություն է կրում բոլոր գործողությունների համար, ինչպես իր սեփական գործողությունների, որոնք կատարվում են իր անձնական էջի, գրանցման տվյալների, մուտքի անունի եւ գաղտնաբառի օգտագործմամբ։

2. Տերմիններ եւ սահմանումներ

2.1 Համաձայնագիր. սա Համաձայնագիր է՝ բոլոր փոփոխություններով, լրացումներով, հավելումներով եւ արձանագրություններով, որոնք սահմանում են Հավելվածից օգտվելու կանոնները, Համաձայնագրի կողմերի իրավունքների եւ պարտականությունների սահմանողը, Օգտատիրոջ, ադմինիստրացիայի եւ Հավելվածի սեփականատիրոջ միջև կապ հաստատողը։

2.2. Վարչակազմ. սույն Համաձայնագրի վերահսկումը իրականացնող Հավելվածի ղեկավարման օրգան։

2.3 Օգտատեր. գործունակ ֆիզիկական անձ, որը միացել է Համաձայնագրին, գրանցվել եւ օգտվում է Հավելվածից՝ Համաձայնագրում սահմանված կարգով։

2.4 Հավելվածից օգտվելու կանոնները. Հավելվածից օգտվելու կարգն է Օգտատիրոջ համար արգելված եւ թույլատրելի գործողությունների ցանկը, ինչպես նաեւ այլ հարցեր, որոնք առնչվում են Համաձայնագրին, նրա կատարման կարգին եւ պայմաններին, ինչպես նաեւ հաստատված կանոնակարգերի բլոկ, որոնք ներառված են Համաձայնագրում եւ հանդիսանում են նրա անքակտելի մասը։

2.5 Գաղտնիության քաղաքականություն. Օգտատերերի անձնական տվյալների հավաքման, պահպանման եւ փոխանցման կարգն է՝ շարադրված Համաձայնագրի N1 Հավելվածում եւ հանդիսանում է Համաձայնագրի անքակտելի մասը։

2.6 Գրանցում. Օգտատիրոջ կողմից ադմինիստրացիայի՝ իր մասին տեղեկությունների եւ իր անձնական տվյալների փոխանցման ընթացակարգն է՝ Հավելվածի հնարավորություններից օգտվելու թույլտվություն ստանալու համար։ Գրանցման մանրամասն կարգը հաստատվում է ադմինիստրացիայի կողմից՝ հաշվի առնելով Հավելվածի տեխնիկական հնարավորությունները եւ առանձնահատկությունները։ 2.7 Ավտորիզացիա (Լիազորում). անվան/գաղտնաբառի մուտքի ընքացակարգն է Հավելվածում ուղղված թույլտվություն ստացողի նույնականացմանը (իդենտիֆիկացիայի), որպես Հավելվածից օգտվողի, եւ անհրաժեշտ է Հավելվածից օգտվելու համար։ Ամեն անգամ Հավելված մուտք գործելու համար Օգտատերը պարտավոր է ավտորիզացիայի ընթացակարգ անցնել Հավելվածից օգտվելու համար։ Ավտորիզացիայի մանրամասն կարգը հաստատվում է վարչակազմի կողմից՝ հաշվի առնելով Հավելվածի տեխնիկական հնարավորությունները։

2.8. Նախամոդերացիա. Օգտատերերից ստացված տեղեկատվության նախնական ստուգման եւ Օգտատերերի ու վարչակազմի կողմից Հավելվածում տեղադրված նյութերի՝ սույն Համաձայնագրին եւ Հավելվածից օգտվելու կանոններին համապաստասխանության ստուգման ընթացակարգ։

3. Հավելվածից օգտվելու կարգը

3.1 Հավելվածը նախատեսված է բացառապես անձնական, ոչ կոմերցիոն նպատակների համար։ Օգտատերը պարտավոր է Հավելվածից օգտվել Համաձայնագրում սահմանված նպատակներով եւ կարգով։

3.2 Օգտատերն իրավունք չունի Հավելվածից օգտվելու իր իրավունքը փոխանցել երրորդ անձանց ոչ մի հանգամանքում, ինչպես նաև իրավունք չունի բացահայտել իր անվան/գաղտնագրի մասին տեղեկությունները ինչպես կոնկրետ անձանց, այնպես էլ լայն հասարակությանը։

3.3 Թույլտվություն ստանալու եւ Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցման ընթացակարգ անցնել Հավելվածում Գրանցումն իր մեջ կարող է ներառել․

3.3.1 անձնական տվյալների նշում․ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, բջջային հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե եւ վարչակազմի կողմից պահանջվող այլ տվյալներ

3.3.2 անվան/գաղտնագրի կազմում

3.3.3 գաղտնիության քաղաքականության (Հավելված N1) ընդունում եւ Համաձայնություն, ինչպես նաեւ անձնական տվյալների մշակման կարգի եւ պայմանների հետ Համաձայնություն

3.3.4 Օգտատիրոջ իդենտիֆիկացիա՝ նրա կողմից տրամադրված լուսանկարների միջոցով

3.3.5 նշված տվյալների ավտորիզացիա

3.4. Գրանցման ընթացակարգն անցնելուց հետո Օգտատերն ամբողջությամբ ընդունում է սույն Համաձայնագրի պայմանները, պարտավորվում է գործել նրա պայմաններին համապատասխան։ Անկախ նրանից թե ով է գործողություն կատարել իր անվան/գաղտնագրի կիրառմամբ, դրանք համարվելու են Օգտատիրոջ կողմից կատարված գործողություններ։

3.4.1 Սույն Համաձայնագրի բոլոր պայմանները տարածվում են բոլոր անձանց վրա Հավելվածի ամեն մի այցելության դեպքում, անկախ գրանցման ընթացակարգից։

3.5 Գրանցումն անցնելուց հետո անձը դառնում է Հավելվածի Օգտատեր այն իմաստով, որը սահմանվում է սույն Համաձայնագրով։

3.6 Գրանցումն անցնելուց հետո Օգտատերը ստանում է եզակի անուն/գաղտնագիր զույգը, որը հասանելի է դարձնում Հավելվածը եւ նրա ծառայությունները։ Օգտատերը պարտավորվում է ոչ մի պարագայում չհայտնել իր անուն/գաղտնագիրը երրորդ անձանց եւ ամբողջովին պատասխանատվություն է կրում իր անուն/ գաղտնագրի օգտագործմամբ գործողությունների համար։

3.7 Գրանցումն իր մեջ կարող է ներառել Օգտատիրոջ կողմից նշված տվյալների հաստատման ընթացակարգ՝ Հավելվածի տեխնիկական միջոցների եւ ռեսուրսների օգտագործմամբ Օգտատիրոջը որպես կոնկրետ անձ նույնականացնելու համար։

3.8 Գրանցվելով` Օգտատերն ավտոմատ կերպով հաստատում է իր կողմից նշված տվյալների հավաստիությունը եւ ընդունում է դրա հետ կապված բոլոր ռիսկերը։

3.9 Օգտատերը պարտավորվում է Հավելվածը չօգտագործել հետևյալ նպատակներով.

3.9.1 Ձեռներեցություն իրականացնելու եւ կոմերցիոն նպատակներով

3.9.2 Զանգվածային հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակների առաքման, ինչպես նաեւ Հավելվածից ստացված տեղեկատվության օգտագործմամբ 

3.9.3 Գործարքներ իրականացնել (կոմերցիոն կամ ոչ կոմերցիոն) այլ Օգտատերերի հետ՝ առանց վարչակազմից նախնական թույլտվություն ստանալու, ինչպես նաեւ առաջարկել այլ Օգտատերերին գործարքներ կատարել կամ ծառայություններ մատուցել

3.9.4 Գովազդել ապրանքներ եւ ծառայություններ, առաջարկներ ներկայացնել Օգտատերերին, գործողություններ կատարել՝ ի օգուտ երրորդ անձանց

3.10 Հավելվածից օգտվելիս արգելվում է.

3.10.1 Խախտել Հավելվածի սեփականատերերի, վարչակազմի եւ երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները 

3.10.2 18 տարին չլրացած անձանց հանդեպ գործողությունների կատարում, որոնք ուղղված են ծանոթությունների կազմակերպմանը կամ գործողություններ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ նման ծանոթությունների/հանդիպումների

3.10.3 Կատարել գործողություններ, որոնք նպատակ ունեն վնասելու կամ կարող են վնասի պատճառ հանդիսանալ Հավելվածի, վարչակազմի կամ Հավելվածի սեփականատերերի համար

3.10.9 Ցանկացած տիպի գործողությունների կատարում, որոնք ուղղված են կամ կարող են հետևանք հանդիսանալ քաղաքացիական, քրեական կամ ադմինիստրատիվ օրենսդրության խախտմանը, ինչպես նաև նմանատիպ գործողությունների կոչեր, սադրանքներ եւ քարոզչություն

3.11 Հավելվածի վարչակազմը իրեն իրավունք է վերապահում եւ առանձնակի նշում է իր իրավունքը, Օգտատերերի կողմից Համաձայնագրի 3.10 կետում նշված գործողությունների կատարման մասին տեղեկությունները եւ դրանց հետ կապված Օգտատերերի անձնական տվյալները փոխանցել իրավասու պետական օրգաններին։

3.12 Հավելվածի օգտագործումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան եւ Համաձայնագրի «Կիրառվող իրավունքը» հոդվածին համապատասխան։

3.13 Արգելված է ծրագրային ապահովման եւ տեխնիկական միջոցների օգտագործումը, որոնք նախատեսված են Հավելվածի օգտագործման գործընթացի ավտոմատացման համար, ինչպես նաեւ ցանկացած այլ ծրագրային ապահովման միջոցների օգտագործումը, բացի ինտերնետ(համացանց)-բրաուզերներից։

3.14 Վարչակազմն իրավունք ունի նախնական զգուշացումից հետո կամ առանց դրա ժամանակի ցանկացած պահի արգելափակել Օգտատիրոջ մուտքը Հավելված՝ անկախ նրա Համաձայնությունից եւ/կամ Համաձայնագրի որեւէ խախտման առկայությանը՝ առանց պատճառները բացատրելու։

3.15 Վարչակազմն իրավունք ունի պահել եւ մշակել Օգտատերերի անձնական տվյալները՝ գաղտնիության քաղաքականությանը համապատասխան, ինչպես նաեւ Հավելվածում Օգտատերի անձնական էջ մուտքի հնարավորություն ստանալ՝ առանց Օգտատերի նախնական Համաձայնությունը ստանալու։

3.16 Վարչակազմն իրավունք ունի ժամանակի ցանկացած պահի հեռացնելու Օգտատիրոջ տեղադրած ցանկացած նյութերը եւ տեղեկատվությունները՝ առանց նրա Համաձայնության եւ առանց բացատրելու պատճառները։

3.17 Վարչակազմն իրավունք ունի սահմանափակել Օգտատիրոջ մուտքը Հավելված, ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակիորեն։

3.18 Թույլատրված է տեղադրել ֆոտո-նյութեր, որտեղ պատկերված է բացառապես Օգտատերը։ Վարչակազմը իրեն իրավունք է վերապահում հեռացնել ցանկացած լուսանկարը, եթե դրանք չեն համապատասխանում քաղաքականությանը։

3.19 Վարչակազմն իրավունք ունի սահմանափակումներ կիրառել Օգտատիրոջ հանդեպ ինչպես նաեւ Հավելվածի օգտագործման տեխնիկական սահմանափակումներ մտցնել, որոնց մասին ժամանակ առ ժամանակ կտեղեկացվեն Օգտատերերը՝ վարչակազմի կողմից ընտրված ձևով կամ միջոցով։

4. Մտավոր սեփականություն

4.1 Այս Հավելվածը հանդիսանում է մտավոր սեփականություն։ 

4.2 Ընդունելով սույն Համաձայնագրի պայմանները՝ Օգտատերը Հավելվածի սեփականատերերին եւ վարչակազմին անհատույց իրավունք է տալիս (պարզ, ոչ բացառիկ լիցենզիա)՝ Օգտատիրոջ կողմից Հավելվածում տեղադրված ցանկացած տեղեկատվություն եւ տվյալներ օգտագործել, այդ թվում նաև կոմերցիոն նպատակներով։

4.3. Համաձայնագրի 4.2 կետում նշված իրավունքը վարչակազմին եւ Հավելվածի սեփականատերերին տրվում է Օգտատիրոջ կողմից Համաձայնագրի 4.2 կետում նշված տվյալների եւ տեղեկությունների ավելացման հետ միաժամանակ, ամբողջ ժամանակահատվածի համար, որում գործում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքները, կամ նշված նյութերի նկատմամբ ոչ գույքային իրավունքների պաշտպանությունը՝ աշխարհի բոլոր երկրների տարածքներում օգտագործելու համար։

4.4 Հավելվածում տեղադրված ամբողջ ծրագրային ապահովումը, դիզայնը, պատենտները, ցանկացած իրավունք մտավոր սեփականության օբյեկտների եւ նրանց ցանկացած մասի նկատմամբ (այսուհետ՝ Մտավոր սեփականություն իրավունք) պատկանում են Հավելվածի սեփականատերերին կամ օգտագործվում են Հավելվածի սեփականատերերի կողմից՝ դրանց սեփականատերերի հետ Համաձայնագրերի հիման վրա, եւ եթե այլ բան չի նշվում, ամրագրված են Հավելվածի սեփականատերերին։

4.5 Արգելվում է Հավելվածի եւ նրանում տեղադրված տեղեկատվության նկատմամբ իրականացնել հակինգ փորձեր, տարածել, փոփոխել, պատճենահանել, բացի այն նպատակներից, որոնք նախատեսված են Համաձայնագրով։ 

4.6 Արգելված է մտավոր սեփականության օգտագործումը՝ առանց Հավելվածի վարչակազմի եւ/կամ նրա սեփականատերերի նախնական գրավոր Համաձայնության։ 

5. Հավելվածը եւ վարչակազմը

5.1. Այն դեպքում, երբ Օգտատերը կասկածում է, որ իր ծածակագիրը հայտնի է դարձել երրորդ անձանց, Օգտատերն անհապաղորեն պարտավոր է գործողություններ կատարել Հավելվածում նոր ծածակագիր ստանալու համար, քանի որ Օգտատիրոջ անվան/ծածկագրի հետ կապված գործողությունների համար Օգտատերն է կրում ողջ պատասխանատվությունը։ 

5.2 Վարչակազմն իրավունք ունի Օգտատիրոջը ծանուցումներ ուղարկել, այդ թվում նաև ավտոմատ ծանուցումների համար նախատեսված ծրագրային ապահովման եւ տեխնիկական միջոցների օգտագործմամբ։ Օգտատերը Համաձայնում է նման ծանուցումներ ստանալուն։ 

5.3 Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում Հավելվածի հասանելիության համար այն դեպքում, երբ Օգտատերն արգելափակվում է ինտերնետ-մատակարարի կողմից կամ Օգտատիրոջ գտնվելու երկրի պետական օրգանի կողմից։

6. Օգտատիրոջ երաշխիքները

6.1 Օգտատերն օժտված է բոլոր անհրաժեշտ իրավունքներով եւ իրավասություններով՝ Համաձայնագիրն ընդունելու եւ Հավելվածից օգտվելու համար։

6.2 Հավելվածի օգտագործումն Օգտատիրոջ կողմից բացառապես իրականացվելու է սույն Համաձայնագրով թույլատրված նպատակներով՝ ենթարկվելով նրա կարգերին, ինչպես նաեւ կիրառվող իրավունքին եւ ընդունված պրակտիկային։

6.3 Օգտատերը չպետք է կատարի գործողություններ, որոնք հակասության մեջ են մտնում կամ խոչընդոտում են Հավելվածի աշխատանքին կամ համապատասխան սարքավորումների, ցանցերի, Հավելվածի ծրագրային ապահովման աշխատանքին։ 6.4 Հավելվածի օգտագործումը կոնկրետ նպատակներով չի խախտում երրորդ անձանց գույքային եւ/կամ անձնական ոչ գույքային իրավունքները, ինչպես նաեւ արգելքներն ու սահմանափակումները հաստատված կիրառվող իրավունքով, առանց սահմանափակումների՝ ներառելով հեղինակային եւ հարակից իրավունքները, ապրանքանշանի իրավունքը, սպասարկման եւ ապրանքների ծագման վայրի նշանների, արդյունաբերական նմուշների իրավունքը, մարդկանց պատկերների օգտագործման իրավունքը։ Ձեր կողմից ներկայացված լուսանկարները չեն պարունակում պատկերներ, որոնք վիրավորում են մարդկանց արժանապատվությունը, գործարար համբավը, չեն քարոզում բռնություն, պորնոգրաֆիա, թմրադեղեր, ռասայական եւ ազգային թշնամանք, եւ Օգտատիրոջ կողմից ստացված են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները իրավասու անձանցից՝ այդպիսի նյութերի օգտագործման առթիվ։

7. Պատասխանատվություն

7.1 Վարչակազմը Հավելվածի օգտագործման ծառայություններ է մատուցում «ինչպես կա» սկզբունքով։ Այդ կապակցությամբ Օգտատիրոջը երաշխիքներ չեն տրվում, որ՝ 7.1.1 Հավելվածը համապատասխանելու է Օգտատիրոջ պահանջներին․ ծառայությունները մատուցվելու են անընդհատ, արագ, ապահով եւ առանց սխալների։ 

7.1.2 Արդյունքները, որոնք կարող են ստացվել Հավելվածի օգտագործումից, կլինեն ճշգրիտ եւ հուսալի։ 

7.1.3 Հավելվածի օգտագործմամբ ստացված որևիցե ապրանքի, ծառայության, Օգտատիրական նյութերի եւ տեղեկատվության որակը համապատասխանելու է Օգտատիրոջ սպասումներին։ 

7.1.4 Հավելվածի ծրագրային ապահովման բոլոր սխալները կուղղվեն։

7.2. Վարչակազմը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ մասին ցանկացած տեղեկատվության հասանելիության, դրա օգտագործման եւ բացահայտման համար, այդ թվում անձնական տվյալների համար, որոնք գտնվում են հանրային հասանելիության տիրույթում։

7.3. Օգտատիրոջ կողմից իր իրավունքների եւ/կամ շահերի խախտում բացահայտելու դեպքում կապված այլ Օգտատերերի եւ/կամ երրորդ անձանց կողմից Հավելվածի օգտագործման հետ, Օգտատերը պետք է հայտնի այդ մասին Վարչակազմին: Դրա համար Օգտատերը պետք է վարչակազմին ուղարկի գրավոր ծանուցագիր՝ խախտման հանգամանքների մանրամասն շարադրմամբ։

7.4 Վարչակազմին եւ Հավելվածի սեփականատերերին պատասխանատվության ենթարկելու կամ նրանցից տուգանքներ գանձելու դեպքում, կապված Օգտատիրոջ կողմից երրորդ անձանց իրավունքների եւ/կամ շահերի խախտման հետ, Օգտատերը պարտավոր է փոխհատուցել տուժած կողմի վնասները՝ լրիվ ծավալով։

7.5 Հավելվածի Օգտատերն անձնական պատասխանատվություն է կրում Հավելվածում տեղադրած, այլ Օգտատերերին հաղորդած ցանկացած տեղեկատվության համար, ինչպես նաեւ այլ Օգտատերերի հետ ցանկացած փոխգործողությունների համար։

8. Համաձայնագրի փոփոխումը և չեղյալ հայտարարելը

8.1 Համաձայնագիրը (այդ թվում նրա մեջ ներառված ցանկացած հոդված, կետ, պարբերություն, ցանկացած մաս) վարչակազմի կողմից կարող է փոփոխվել առանց հատուկ կերպով իրազեկ պահելու։ 

8.2 Վարչակազմի կողմից մտցված փոփոխությունները, 10.1 կետի Համաձայն, ուժի մեջ են մտնում անմիջապես Հավելվածում տեղադրվելուց հետո կամ տվյալ տեղեկատվությունը Օգտատերին հասցնելու պահից սկսած, կամ այլ կերպով, եթե այլ բան նախատեսված չէ Համաձայնագրի նոր խմբագրությամբ։ 

8.3 Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել յուրաքանչյուր կողմի հայեցողությամբ։ Վարչակազմը իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի, առանց պատճառները բացատրելու և Օգտատիրոջը տեղեկացնելու՝ դադարեցնել Համաձայնագիրը, ինչպես նաեւ այդ պահից արգելափակել մուտքը Հավելված։

8.4 Համաձայնագիրը դադարեցնելու դեպքում պայմանագիրը գործելու ժամանակ ձեռք բերված իրավունքները մնում են նրանց հետ։ 

8.5 Անհաղթահարելի ուժի ազդեցության հետ կապված եւ կողմերի խելամիտ վերահսկողությունից դուրս հանգամանքներով պայմանավորված, այդ թվում համացանցի աշխատանքի խափանումների, հրդեհների, ռազմական գործողությունների, ջրհեղեղների եւ այլ տարերային աղետների պատճառով պայմանագրի պայմանների կատարման անհնարինության դեպքում վարչակազմը պատասխանատվություն չի կրում։ 

8.6 Վարչակազմը պարտավոր չէ տեղյակ պահել Օգտատիրոջը Համաձայնագրի 8.5 կետում նշված հանգամանքների մասին։

9. Կիրառվող օրենքը և վեճերի լուծումը

9.1 Սույն Համաձայնագրի, ինչպես նաեւ Համաձայնագրից բխող կողմերի հարաբերությունների, Համաձայնագրով պայմանավորված իրավունքների եւ պարտականությունների, Համաձայնագրի կատարումից բխող բոլոր այլ հարցերի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության նյութական կամ դատավարական օրենքը։

9.2 Վեճերի եւ տարաձայնությունների առաջացման դեպքում Կողմերը դրանք կդիտարկեն եւ կլուծեն բանակցությունների եւ/կամ գրավոր հաղորդագրությունների փոխանակման կարգով։

9.3 Բողոքարկումով վեճերը լուծելու անհնարինության դեպքում, Համաձայնագրի 10.3 կետում սահմանված կարգով վեճը կդիտարկվի դատարանում պատասխանողի գտնվելու վայրում։

9.4 Կողմերը պարտավորվում են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ ուղղված վիճարկվող հարցերի մինչդատական լուծմանը։

9.5 Վեճերը, որոնք առաջանում են Օգտատերերի միջև Հավելվածում շփվելու ժամանակ, չեն դիտարկվում Վարչակազմի կողմից։ Վարչակազմը չի հանդիսանում օրգան, որն իրավասու է լուծել վեճերը ըստ էության։

9.6 Վեճերը, որոնք առաջանում են Օգտատերերի միջեւ կարող են դիտարկվել ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան օրգանների կողմից։ Վարչակազմը պարտավոր չէ Օգտատերերի միջեւ վեճերը փոխանցելու որևիցե տեղ, այդ թվում նաև դատարան։

10. Եզրափակիչ դրույթներ

10.1 Գրանցված Օգտատերն ինքնուրույն որոշում է իր բացած հաշվի (փրոֆայլի) օգտագործման պայմաններն ու կարգը, որոնք ոչ մի դեպքում չպիտի հակասեն սույն Համաձայնագրին։

10.2 Օգտատերը Համաձայնում է իր փրոֆայլում նշված էլեկտրոնային հասցեով Վարչակազմից ստանալ Հավելվածի շրջանակներում կամ դրան առնչվող իրադարձությունների հետ կապված տեղեկատվական էլեկտրոնային հաղորդագրություններ (այսուհետ՝ ծանուցում)։

10.3 Վարչակազմն իրավունք ունի ծանուցումների միջոցով Օգտատիրոջը տեղեկացնել Հավելվածի հնարավորությունների եւ/կամ նրանում տեղակայված տեղեկատվական ռեսուրսների փոփոխության մասին։

10.4 Այն դեպքում, երբ Համաձայնագրի դրույթները ենթական չեն լինի կիրառման, այդպիսի դրույթները կկիրառվեն հնարավոր սահմաններում Կողմերի նպատակներին առավել համապատասխան, իսկ Համաձայնագրի մնացած դրույթները կպահպանեն իրենց ուժը։

10.5 Սույն Համաձայնագիրն իրենից ներկայացնում է Հավելվաից օգտվելու կանոններ, որոնք կիրառվելու են այլ ցանկացած կանոնների փոխարեն։

10.6 Սույն Համաձայնագրին հավելվում է Հավելված N1, Գաղտնիության քաղաքականություն, անձնական տվյալներ, որը հանդիսանում է Համաձայնագրի անքակտելի մասը, համարվում է Օգտատիրոջ կողմից ամբողջությամբ եւ առանց վերապահումների ստորագրված, Համաձայնագրի պայմանների ընդունման պահից սկսած։

Գաղտնիության քաղաքականություն

1. Ընդունելով Համաձայնագիրը, օգտվելով Հավելվածից եւ/կամ Հավելվածում գրանցման ընթացակարգն անցնելիս՝ Դուք ընդունում եք սույն Հավելված N1, Գաղտնիության քաղաքականություն, անձնական տվյալներ, ամբողջությամբ եւ առանց որևէ վերապահումների։ 

2. Գրանցման եւ/կամ նույնականացման, եւ/կամ այլ գործողությունների իրականացման ընթացքում ներկայացնելով Ձեր անձնական տվյալները՝ Դուք տալիս եք Ձեր լրիվ եւ անվերապահ Համաձայնությունը Ադմինիստրացիայի կողմից՝ սույն Համաձայնագրով սահմանված պայմաններով եւ կարգով՝ Ձեր անձնական տվյալներն օգտագործելու համար։ 

3. Միանալով սույն Համաձայնագրի պայմաններին՝ Դուք Ձեր գրավոր Համաձայնությունն եք տալիս Ձեր կողմից ներկայացված անձնական տվյալների ավտոմատ մշակման, սույն Համաձայնագրի պայմաններով պայմանագիր կապելու, եւ նրա հետագա իրականացման համար։ 

4. Դուք ընդունում եւ Համաձայնվում եք, որ Հավելվածի միջոցով տեղադրելով ձեր անձնական տվյալները՝ դրանք հասանելի են դառնում Համացանցի օգտագործողների համար եւ համարվում են հրապարակայնորեն մատչելի։ Դուք գիտակցում եք նաև, որ ձեր անձնական տվյալները համարվում են հրապարակայնորեն մատչելի այն դեպքերում, երբ նրանց վրա չի տարածվում գաղտնիության պահպանման պահանջը։ 

5. Վարչակազմը իր վրա պարտավորություն է վերցնում պահել եւ մշակել Ձեր անձնական տվյալները՝ օրենքին համապատասխան։ 

6. Վարչակազմը կարող է օգտագործել ստացված տեղեկատվությունը երրորդ անձանց գովազդային նյութերը ընտրելու համար, որոնք կարող են ձեզ հետաքրքիր լինել։ 

7. Վարչակազմը իրեն իրավունք է վերապահում օրենքով նախատեսված կարգով փոխանցել Ձեր անձնական տվյալները իրավապահ մարմիններին այն դեպքում, երբ Վարչակազմին հայտնի է դառնում ձեր մասնակցությունը կամ առնչությունը արարքների, որոնց կատարման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված են քրեական, վարչական եւ/կամ այլ պատժամիջոցներ։ 

8. Անձնական տվյալների մասին օրենքին համապատասխան՝ Վարչակազմն իր վրա պարտավորություն է վերցնում ողջամիտ հոգատարություն դրսեըորել Վարչակազմին փոխանցած Ձեր անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար։