Արվեստ





Գերմանացի կոմպոզիտոր Յոհան Բրամսը սիրում էր կոշիկները մաքրել․ նա պնդում էր, որ այդ ընթացքում են ծնվում հետաքրքիր մտքերը, իսկ Դիքենսը յուրքանչյուր 50-րդ էջ գրելիս խմում էր տաք ջուր․․․ «Տարօրինակությունների» նման օրինակները անսահման են, որովհետև այն հանճարեղ գործերը, որոնք ստեղծվել են տարբեր ժամանակաշրջաններում, հեշտ չեն տրվել դրանց ստեղծողներին։ Բոլոր ժամանակների ամենակայուն հիշողությունը արվեստի նմուշն է, որը մեզ է հասել գրքի, կտավի, սկավառակի և այլ ձևաչափի նմուշներով։ Մարդուն մշտապես տարբեր կողմերից լնցող արվեստը, գլոբալ առումով, մեկ այլ մարդու ստեղծած արժեհամակագն է և մտածողությունը, ապրածն ու ապրածի փորձառությունը։

Հաշվի առնելով, որ ինքնազարգացման առաջնային նախապայմաններից մեկը արվեստին մոտ գտնվելն է, ժամանակակից արվեստագետների հետ շփումը, փորձի փոխանակումն ու քննարկումը․ «Լոֆթ»-ը կարևոր մաս է հատկացրել, ինչպես արվեստի առանձին նմուշներին, այնպես էլ տրամադրել է հարթակ արվեստագետների համար։

Այս ամենի իրականացման համար «Լոֆթ»-ի հանգստի սրահը արագորեն վերածվում է ցուցասրահի, որտեղ կարող են ցուցադրվել ժամանակակից նկարիչների աշխատանքները՝ նկարները, քանդակները։ Կենտրոնում առանձնացված է նաև տեխնիկապես հագեցած դահլիճը, որն ունի յուրահատուկ կառուցվածք՝ ներառելով թատերական, համերգային և այլ ձևաչափի միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը։ Ինչպես նաև «Լոֆթ»-ում առկա 200-ից ավելի գրքերը ներառում են ինչպես մեր ժամանակակիցների, այնպես էլ դասականների գործերը։ Ի վերջո «Լոֆթ»-ում յուրաքանչյուր արվեստագետի համար ստեղծված են այն պայմանները, որոնք կարող են բաց հարթակ դառնալ մտքերն ու գաղափարներն իրագործելու, արդեն իսկ իրագործածը ցուցադրելու համար։

Արվեստի և արվեստգետի հետ առնչման հնարավոր բոլոր տարբերակներն այստեղ քննարկվում են։

Սպասում ենք քեզ։