Ժամանց





Ծանր աշխատանքային օրվա ավարտին տասնյակ խնդիրներ են առաջանում և մնում է մի փոքր ժամանակ օրն ամփոփելու համար։ Երեկոյան ծանրաբեռնվելու նախապայմանը միշտ չէ, որ նպաստավոր է, որովհետև հոգնածությունն ու թուլությունն արդեն իսկ սկսում են պայքարել ակտիվ մտածողության և ըմբռնման դեմ։ Ամեն ինչից կտրվելու լավագույն միջոցներից մեկը որևէ խաղի միջողով նախավարժանք անելն ու հաղթանակի բերկրանքն զգալն է։

Մեր կենտրոնի խաղասենյակը համալրված է բազմատեսակ խաղերով․ այստեղ Դուք կարող եք գտնել նոստալիգ խաղերի մի ամբողջ հավաքածու՝ 90-ականներին ծնվածների համար հատկապես առանձնացված է «Դենդի» կոչվող խաղի միջոցը՝ հայտնի «Մարիոյի» արկածներով, իսկ թվայնացված աշխարհին արդեն սովորների համար՝ առաջարկում ենք Playstation 4-ը։ Ընկերների և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու խաղերի բազմատեսակ հավաքածուն, ինչպես նաև սեղանի թենիսը, ֆուտբոլը և մնացած խաղերը թույլ կտան դուրս գալ առօրյա հոգսերից և թեթևացնել լարված օրը։

Սպասում ենք ՁԵզ