Մեր մասին

Բարի՜ գալուստ LOFT: Սա իր տեսակի մեջ յուրահատուկ ձևաչափ ունեցող բազմաֆունկցիոնալ ինքնազարգացման ու ժամանցի կենտրոն է: Այստեղ դու կգտնես անհրաժեշտ տեխնիկայով հագեցած առանձին սրահներ և կարող ես բավարարել քո բոլոր հետաքրքրությունները` փոքրիկ ժամավճարի դիմաց, որը ներառում է անվճար Wi-fi, թեյ, սուրճ, քաղցրավենիք:

Մեզ մոտ արգելված են միայն ծխախոտը, ալկոհոլային խմիչքները և խաղաքարտերը, իսկ թե ինչ է տրամադրում LOFT-ը քեզ, ծանոթացիր ստորև:





Ինքնազարգացում

Զարգացած մարդն ունակ է փոխել աշխարհի ղեկի ուղղությունը: Իսկ զարգացած լինելու նախապայմանը գրքեր կարդալն է: Ահա թե ինչի համար է LOFT-ի մեծ գրադարանը և գրքերի բազմազանությունը: Մեզ մոտ դու կգտնես 200 անուն գիրք՝ մասնագիտական, զվարճալի, դասական: Կարող ես սովորել, կատարել տնային առաջադրանքներդ, կարող ես մասնակցել վարպետության դասերի և սեմինար-միջոցառումների կամ էլ պարզապես աշխատել: Գունավոր ու հարմարավետ միջավայրում ինքնազարգանալուց հաճելի էլ ի՞նչը կարող է լինել:

Ժամանց

LOFT-ում կա հատուկ խաղային սրահ, որը ուրախ ժամանցի ամենաիսկական օրինակ է: Այստեղ քո առջև կկանգնի ամենաբարդ հարցը՝ ո՞ր խաղն ընտրել, որովհետև մեր սրահում խաղերի հնարավոր ամենամեծ ընտրանին է՝ հին, թե նոր, լուրջ, թե հումորային, ինտելեկտուալ, թե լիցքաթափող… LOFT-ը նաև հարմար վայր է ծննդյան և այլ տոնական արարողություններ նշելու կամ էլ մեր յուրահատուկ, տեխնիկայով հարուստ խոհանոցում ուղղակի մի համեղ բան պատրաստելու համար: Այնպես որ սա նաև ժամանցի և բարձր տրամադրության հարմար վայր է:


Արվեստ

Արվեստասեր հասարակության համար LOFT-ում հատկացված է ամենամեծ սրահը՝ կահավորված հարմարավետ փափուկ աթոռներով, սեղաններով և երաժշտական մի շարք գործիքներով: Այստեղ կարող եք հավաքվել ընկերներով՝ արվեստի գործերի հետաքրքիր քննարկումներ անելու, կարող եք նվագել սիրելի երաժշտական գործիքի վրա և կամ պարզապես նստել ու դիտել պատերին փակցված գեղեցիկ նկարները: Մենք սիրով կհյուրընկալենք նաև կինոյի և թատրոնի մասնագետներին, ովքեր կցանկանան, որևէ ներկայացում, բեմադրություն կամ ուղղակի դասընթաց կազմակերպել մեզ մոտ:

Առողջ ապրելակերպ

LOFT-ը կարծում է, որ առողջ ապրելակերպը երկար կյանքի կարևորագույն գրավականներից մեկն է, հետևաբար քեզ է ներկայացնում յոգայի/պարային սրահը: Այստեղ կա լայն, հարմարավետ տարածք, մեծ հայելիներ, գորգեր և էլի լի՜քը այլ անհրաժեշտ իրեր ու աքսեսուարներ: Մեր այս սրահն արդեն շատ ակտիվ կերպով օգտագործվում է յոգայի և պարերի փորձառու մի քանի մասնագետի կողմից: Երբեք և ոչ մի տարիքում ուշ չէ առողջ ապրելակերպով զբաղվելու համար: Քեզ մնում է միայն ընտրել քո մարզաձևը ու կոփել մարմինդ: Ի դեպ, այս սրահը հարմար է նաև լուսանկարչության համար, քանի որ ունի յուրհատուկ դիզայն:


Տուրիզմ

Արաջարկիր քո տարբերակը ինչով զբաղվել եւ գտիր համախոհներ Գնացինք...

Այսպիսով, LOFT-ը հարթակ է յուրաքանչյուր տարիքի, բնավորության ու հայացքների տեր մարդկանց համար, և այստեղ 24 ժամ գունավոր տրամադրություն է։ Համեցե՜ք․․․