LOFT-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Ա. ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ

Նոյեմբերի 10-ին՝ Ժամը 15:00-ին, «Երիտասարդների հզորացման և զարգացման ինստիտուտ»-ը, ԱՄՆ Պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում, իրականացավ «Ավագ դպրոցի ստարտափ» նախագծի հերթական հանդիպումը, որի խոսնակը LOFT-ի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանն էր։ Նպատակն էր դպրոցահասակներին սովորեցնել ձեռնարկատիրություն, զարգացնել նորարական միտքը եւ ոգեշնչել նրանց՝ տեղի հաջողակ ստարտափների օրինակով։ Ծրագրի ընթացքում ձեւավորվելու են աշակերտական ութ «ստարտափներ», որոնք կմրցեն միմյանց հետ։ Հաղթող ճանաչված «ստարտափ»-ը կֆինանսավորվի՝ հետագայում իր բիզնես գաղափարն իրականություն դարձնելու միտումով։

Երեւանի չորս ավագ դպրոցից թվով 120 աշակերտ մասնակցեցին Արեւիկի հետ հանդիպմանն ու լսեցին մեր հաջողության պատմությունը։


Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել