100+ «ԴՈւ»՝ ՈՐՊԵՍ ԲՐԵՆԴ․ HR թրեյնինգ

Ապրիլի 21-ին Լոֆթ HR ակումբի շրջանակներում տեղի ունեցավ՝ «Դու՝ որպես բրենդ» թեմայով մարդաշատ թրեյնինգ։ Քննարկվեցին անձնական բրենդի կառուցվածքն ու կարևորությունն աշխատշուկայում, դրա ձևավորման փուլերն ու մի շարք պրակտիկ գործիքներ։

Հանդիպումն սկսեց ակումբի հյուր Նունե Արզումանյանը։ Օգտագործելով Մարքեթինգի և Բիզնեսի հոգեբանության իր փորձն ու գիտելիքները՝ վերջինս ներկայացրեց անձանց բրենդի ձևավորման եղանակներն, արդյունավետությունն ու անհրաժեշտությունը:

Հանդիպման երկրորդ մասում Լոֆթ HR ակումբի հիմնադիր, Joomag առաջատար ընկերության Talent Specialist Անի Մարգարյանն անդրադարձավ սեփական բրենդն ամրապնդելու սպեցիֆիկ գործիքներին աշխատշուկայում և պատասխանեց մասնակիցների հարցերին իրենց՝ որպես թեկնածու ճիշտ դիրքայնացման և դրսևորման մասին։


Վերջում Zigzag ընկերության ՄՌԿ մասնագետ Նելլի Մարգարյանը ներկայացրեց Emotional Intelligence-ը և վերջինիս կարևորությունը մարդու կարիերային ճանապարհին։

Այս հանդիպումը եղավ Մարկետինգի և Մարդկային ռեսուրսների միաձուլում, արդյունքում 100+ մասնակից և բազմաթիվ հարցեր, որոնք գտան իրենց սպառիչ պատասխանները։

Մասնակիցները շուտով կստանան նաև ուղեցույց պրոֆեսիոնալ ռեզյումե և ուղեկցող նամակ գրելու վերաբերյալ, ինչպես նաև սեփական բրենդը քայլ առ քայլ կառուցելու workbook։


Ներկայացնում ենք մասնակիցներից մի քանիսի կարծիքը հանդիպման մասին.


“It was a great experience for youth to obtain invaluable skills in creating and enhancing their career opportunities, hope this kind of events and meetings will definitely take place in the nearest future. I really appreciate this opportunity." – Armen Isahakyan.

«Հանդիպումից հետո զանգահարել եմ մոտ 6-7 ընկերներիս, ովքեր աշխատանք են փնտրում։ Նրանց վստահորեն ասացի, որ նման հանդիպմանը չներկայանալը մեծ բացթողում էր, հատկապես նրանց համար», - Արսեն Համբարձումյան։

«Շատ հետաքրքիր էր, հատկապես երիտասարդների համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում աշխատշուկայում։ Ապրե՛ք», - Արփինե Աբրահամյան։

“I'm sending my letter of appreciation for the training you made on Thursday. I found the information very valuable !",- Tatevik Khachatryan.

Շնորհակալ ենք բոլորին ներկայության և դրական կարծիքների համար։

Հ․Գ․ Միացեքակումբիֆեյսբուքյանխմբին, որպեսզի տեղեկանաք հաջորդ հանդիպումների մասին՝ https://www.facebook.com/groups/hrclubloft/։

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել