FASHION-Ը ԼՈւՍԱԲԱՆԵԼԻՍ...
Հունվարի 23-ին LOFT-ում տեղի ունեցավ մասնագիտական fashion թրեյնինգ հատուկ լրագրողների համար:
Թրեյնինգը վարում էին դիզայներ Ֆաինա Հարությունյանը և ոճաբան Արմեն Գալյանը: Հանդիպման ընթացքում նրանք լրագրողներին ներկայացրին, թե ինչ հիմքերի վրա է կառուցված նորաձևության աշխարհը, ինչպես է այն աշխատում, որոնք են այն սխալ ձևակերպվող ու ամենից հաճախ տրվող հարցերը, իմացան, թե որոնք են կանանց ու տղամարդկանց նորաձևության շաբաթները, որոնք են նորաձևության մայրաքաղաքները, ինչպես են ձևավորվում թրենդերը և առհասարակ ինչ է թրենդը, որոնք են միշտ նորաձև գույները, ովքեր են թրենդսեթրները և այլն:
Ներկաները խոստովանեցին, որ թրեյնինգն իսկապես արդյունավետ էր:
Շնորհակալ ենք մասնակցության համար:
Լուսանկարները՝ David Jotyan Photograpy-ի
