INTERNATIONAL TEA DAY AT THE LOFT
Դեկտեմբերի 15-ին՝ թեյի միջազգային օրը, «Լոֆթ Երեւան»-ում տեղի ունեցավ «International Tea Day 2017» իրադարձությունը, որի ընթացքում յուրահատուկ տաղավարներով ներկայացված էին թեյ արտադրող տեղական ընկերություններ, ներկրողներ, ինչպես նաև բացառիկ թեյ մատուցող անհատներ։ Mountea, Greenfield, Alokozay, Sevan Tea, Nazan, Ahmad, Darman, Nalbandyan, TeaTime, Tess, Time4tea, Holani. թվով 12 այս ապրանքանիշերը, որոնք միացել էին նախագծին, հյուրասիրեցին եւ վաճառեցին իրենց արտադրանքը։
Նախագծի նպատակն էր սպառողին ներկայացնել եւ խրախուսել մասնավորապես տեղական արտադրությունը, որն իրականանում է ձեռքի աշխատանքի շնորհիվ։
Իրադարձության ընթացքում ներկայացվեցին նաեւ տարբեր երկրների թեյախմության մշակույթը խորհրդանշող ազգային տաղավարներ եւ թեյախմության համար օգտագործվող յուրահատուկ սպասք։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ չինական թեյախմության վարպետության դաս թեյի վարպետ, Tea Studio Halabyan-ի համահիմնադիրներ Հրանտ Դանդուրովի ու Ալվինա Բաբասյանի կողմից եւ հնչեցին երաժշտական կատարումներ Հայկ Հայրումյանի կողմից։
Իսկ մեր սեմինարների սրահում Time4Tea նախագծի թիմը ներկայացավ թեմատիկ պրեզենտացիոն նյութերով, որոնց շրջանակներում ԵՊՀ 20 ուսանողներ ցուցադրեցին իրենց աշխատանքի արդյունքները հետեւյալ թեմայով՝ «որո՞նք են մեր երիտասարդներին հուզող հիմնախնդիրները և ու՞մ կուզեին նրանք փոխանցել իրենց ուղերձը թեյի միջոցով»։
Շնորհակալ ենք մասնակից բոլոր ընկերություններին եւ հյուրերին՝ այս օրն իսկական տոնի վերածելու համար։
