Ծանոթացեք՝ Մարկոն է | Meet Marco
*Engisht text below
Ծանոթացեք՝ Մարկոն է, մարդ, ում մասին արժե իմանալ, ում մասին արժե խոսել։
Մարկոն ժամանել է Շվեյցարիայից։ Շատ տեղացի ու արտասահմանցի գործարարների պես, նա էլ իր օրվա մի մասն անց է կացնում LOFT Coworking-ում։ Մարկոն ոչ միայն գործարար է, հայր, այլև մեծ սրտի տեր անձնավորություն։ Ունենալով երկու երեխա՝ նա մի հայ փոքրիկ է որդեգրել ու իր հետ տարել Շվեյցարիա։
LOFT Coworking-ը չէր կարող անտարբեր մնալ ու իր շնորհակալությունը չհայտնել նման բարի արարքի համար։ Ուստի կազմակերպվեց հանդիպում Մարկոյի ընտանիքի բոլոր անդամների հետ։ LOFT Coworking-ի ու coworker-ների կողմից, որպես Հայաստանի մասին հուշ, նրանք նվեր ստացան հայկական տառերով վերնաշապիկներ։
*
Meet Marco. Man worth to know about, worth to talk about.
