ԹԵՅԻ ԲԱԺԱԿՆԵՐ՝ ՍԵՓԱԿԱՆ ՁԵՌՔԵՐՈՎ
Մարտի 18-ին Լոֆթի կավագործության ակումբում էին հավաքվել թեյի սիրահարները։ Այս անգամ սովորեցինք կավից պատրաստել թեյի բաժակներ։
Վարպետության դասը, ինչպես միշտ, անցկացնում էր Եվա Գևորգյանը։
Հիշեցնենք, որ մասնակիցների պատրաստած բաժակները թրծվելուց հետո կհայտնվեն Լոֆթում և կսպասեն իրենց տերերին (հավելյալ տեղեկություն կհաղորդենք Լոֆթի ֆեյսբուքյան էջում)։
Շնորհակալ ենք՝ մասնակցության համար։
Share
