90-ԱԿԱՆՆԵՐԸ՝ ԼՈՖԹՈՒՄ

2015 թվականին Լոֆթում վերադարձել էին 90-ականները՝ մի քիչ ցուրտ ու մի քիչ տաք, մի քիչ տխուր ու մի քիչ ուրախ: Լոֆթում այդ օրը կարելի էր գտնել հիշարժան տարիների մի շարք խորհրդանիշներ, կարելի էր ուտել հին ու բարի ուտեստներ, խաղալ և կամ պարզապես թերթել հին ալբոմներն ու հիշել ամենաուրախ պատմությունները: Եվ այսպես, երբ մեր սրահում հավաքվեց 90-ականների սերունդը, սկսվեց միջոցառումը: Նախ մեր հյուրերը մոմի լույսի ներքո համտեսեցին «Լոֆթ» թիմի պատրաստած փոխինձը, հալվան և կարտոֆիլը, ապա սկսեցին հիշել ու բոլորին պատմել այդ թվականներին իրենց կամ իրենց հարազատների հետ կատարված ամենազվարճալի և ջերմ հիշողությունները: Երեկոյի ընթացքում մեկը մյուսի հետևից հնչում էին 90-ականների հիթերը նաև մասնակիցների կատարմամբ՝ այդպիսով կատարյալ դարձնելով մթնոլորտը: Հիշողություններից հետո հերթը խաղերինն էր. նախ միջոցառման մասնակիցները լոտո խաղացին, ապա ամենազվարճալի և հիշարժան Casseta game-ը, որի ընթացքում մասնակիցներն անասելի ոգևորությամբ գրիչները ձեռքներին պտտում էին ձայներիզները: Այսքանից հետո, որպես երեկոյի ամփոփում, մնում էր միայն լիցքաթափվել 90-ականների դիսկոյի ժամանակ և զուգահեռ դիտել այդ թվականներից որպես հիշողություն մնացած լուսանկարները:

Հատուկ շնորհակալություն Ռիմա Սարդարյանին, Աստղիկ Մնացականյանին և, դե իհարկե, բոլոր հյուրերին:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել