«Ա լյա Շալյապին» մոնոներկայացում

Մայիսի 2-ին, ժամը՝ 18։00-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ «Ա լյա Շալյապին» մոնոներկայացումը։ 

Փարիզի La Cantine Russe ռեստորանի շեֆ-խոհարար Ժակ Բարսելիին հրավիրում են մասնակցելու հեռուստատեսային խոհարարական շոուին։ Հայտնի խոհարարը ընդունում է հրավերը: Եվ դա անում է այն պատճառով, քանի որ նկարահանումները տեղի են ունենում մի քաղաքում, որտեղից սկսվել է Ֆյոդոր Շալյապինի ստեղծագործական ուղին: Ժակը մտադիր է ոչ միայն ցուցադրել իր խոհարարական վարպետությունը, այլև հանդիսատեսին պատմել իր ընտանիքի յուրահատուկ պատմությունը, որը սերտորեն կապված է մեծ բասի անվան հետ:
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել