«Ականջդ օրոր կանչի»․ երաժշտական սեմինար-քննարկում
Հուլիսի 10-ին՝ ժամը 19։30-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ «Ականջդ օրոր կանչի» խորագրով երաժշտական սեմինար-քննարկում։
Հյուրընկալել էինք ԳիՀԻ գիտահետազոտական կենտրոնի մասնագետներ Լիլիթ Սիմոնյանին և Լիլիթ Մանուկյանին, ովքեր պատմեցին օրորոցային երգերի, դրանց կիրառության և տարատեսակների մասին։
Կյանքի առաջին օրերից ամենաառաջին հոգևոր սնունդը, որը ստանում է երեխան, օրորոցայինն է։ Եվ դրա ճիշտ ընտրությունը մարդու հետագա զարգացման կարևոր հիմնաքարերից է։
Միջոռացման հատուկ հյուրն էր Անուշ Արշակյանը։
Share