
«Արվեստը երեխաների աչքերով». արթ թերապիա
Մայիսի 11-ին՝ ժամը 17։00-ին, «Լոֆթ Երևան»-ի «Մայրիկների ակումբ»-ի շրջանակներում տեղի ունեցավ «Արվեստը երեխաների աչքերով» արթ թերապիա։
Նկարչուհի Անուշ Սիմոնյանը մեկնարկել է նոր նախագիծ, որի նպատակն է ձեր և ձեր փոքրիկի համատեղ կապն ավելի ամրապնդել և տեղափոխել ձեզ արվեստի ստեղծագործական ու կախարդական աշխարհ: Դուք հնարավորություն կունենաք նկարել միասին, բացահայտել Ձեր բալիկի ներաշխարհը, հասկանալ, թե նա ինչ գույներով է ընկալում միջավայրն ու երևույթները:
Share