Աուտիզմ : Հաղթահարման ուղիներ
Մարտի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ «Աուտիզմ։ Հաղթահարման ուղիները» խորագրով հանդիպում-քննարկում։
Դասախոսությամբ հանդես եկավ լոգոպեդ, աուտիզմի ոլորտում մասնագիտացած Սորբոնի և Ռենե Դեկարտ և Մարի ու Պիեռ Կյուրի Պարիզ 6 համալսարանների դասախոս Իզաբել Տանետ-Մորին։
Քննարկեցինք՝
- աուտիզմը առանց մտավոր զարգացման խնդիրների և դրանց առկայության դեպքում
- զգայական առանձնահատկություններն ու խնդիրները
- աուտիզմը միջանձնային և շփման հոգեբանական փոխազդեցությունների զարգացման տեսանկյունից
- սեռահասունացում և դրա հետ կապված խնդիրների հաղթահարման ուղիներ
- զգայական առանձնահատկություններն ու խնդիրները
- աուտիզմը միջանձնային և շփման հոգեբանական փոխազդեցությունների զարգացման տեսանկյունից
- սեռահասունացում և դրա հետ կապված խնդիրների հաղթահարման ուղիներ
- աուտիզմի դեպքում խնամքի կազմակերպման տարատեսակները։
Միջոցառումը բարեգործական էր, և հասույթի մի մասն ուղղվել է երկկողմանի ծնողազուրկ աուտիզմ ունեցող եղբայրներ Մ.Ա.-ի և Մ.Գ.-ի համար դեղորայք գնելուն:
Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։
Share
